https://arm.sputniknews.ru/20250320/hh-ishkhanutjunnery-karvogh-en-azatel-gerinerin-bajc-geradasum-en-lrel-mesrvop-araqeljan-86954086.html
ՀՀ իշխանությունները կարող են ազատել գերիներին, բայց գերադասում են լռել. Մեսրոպ Առաքելյան
ՀՀ իշխանությունները կարող են ազատել գերիներին, բայց գերադասում են լռել. Մեսրոպ Առաքելյան
Sputnik Արմենիա
Կառավարության շենքի մոտ հայ գերիներին վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում։ 20.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-20T12:53+0400
2025-03-20T12:53+0400
2025-03-20T12:56+0400
պատժամիջոցներ
մեսրոպ առաքելյան
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դատ
ռուբեն վարդանյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86953781_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6528d6b74fd2498a550a290a0ceb773f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները կարող են հասնել նրան, որ հայ գերիներն ազատ արձակվեն, սակայն նախընտրում են լռել։ Այս մասին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։Նրա խոսքով` երկրի ղեկավարությունն անտեսում է այդ հարցը, մինչդեռ միջազգային կազմակերպություններն արդեն ակտիվորեն բարձրացնում են այն։ Նա ընդգծեց, որ սա մարդասիրական խնդիր է, որը չպետք է սակարկության առարկա դառնա, և Բաքուն պարտավոր է ազատ արձակել գերիներին իր միջազգային պարտավորությունների համաձայն։Նա նաև նշեց, որ իշխանությունները գերիների ընտանիքների հետ որևէ աշխատանք չեն տանում։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86953781_108:0:1548:1080_1920x0_80_0_0_1dcf5cc35c3390353869c38141decc4a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատժամիջոցներ, մեսրոպ առաքելյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ, ռուբեն վարդանյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
պատժամիջոցներ, մեսրոպ առաքելյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ, ռուբեն վարդանյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՀՀ իշխանությունները կարող են ազատել գերիներին, բայց գերադասում են լռել. Մեսրոպ Առաքելյան
12:53 20.03.2025 (Թարմացված է: 12:56 20.03.2025) Կառավարության շենքի մոտ հայ գերիներին վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները կարող են հասնել նրան, որ հայ գերիներն ազատ արձակվեն, սակայն նախընտրում են լռել։ Այս մասին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով` երկրի ղեկավարությունն անտեսում է այդ հարցը, մինչդեռ միջազգային կազմակերպություններն արդեն ակտիվորեն բարձրացնում են այն։ Նա ընդգծեց, որ սա մարդասիրական խնդիր է, որը չպետք է սակարկության առարկա դառնա, և Բաքուն պարտավոր է ազատ արձակել գերիներին իր միջազգային պարտավորությունների համաձայն։
«Երևանը միջազգային հանրությունից պետք է պահանջի հստակ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, մասնավորապես այն անձանց, որոնք ներգրավված են հայ գերիների առևանգման և այս պահին ընթացող կեղծ դատավարությանը։ Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցները միայն հնարավորություն կտան Բաքվի կողմից զիջումների գնալ», – հայտարարեց Առաքելյանը։
Նա նաև նշեց, որ իշխանությունները գերիների ընտանիքների հետ որևէ աշխատանք չեն տանում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: