https://arm.sputniknews.ru/20250319/trampy-ev-zelenskin-hamadzajnecrel-en-hradadari-manramasnery-ukrainakan-zlm-86939254.html
Թրամփը և Զելենսկին համաձայնեցրել են հրադադարի մանրամասները. ուկրաինական ԶԼՄ
Թրամփը և Զելենսկին համաձայնեցրել են հրադադարի մանրամասները. ուկրաինական ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մոտ մեկ ժամ խոսել է Զելենսկու հետ Մոսկվայի և Կիևի բանակցային դիրքորոշումների մերձեցման մասին: 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T21:56+0400
2025-03-19T21:56+0400
2025-03-19T22:18+0400
ամն
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_0:84:1600:984_1920x0_80_0_0_6f5128ae60b85ad1c26b9102c6370b95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են երկնքում և ծովում հրադադարի ռեժիմի մանրամասները։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ուկրաինական Հանրային հեռուստաալիքը` հղում անելով Զելենսկու գրասենյակի աղբյուրին։Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ժամ զրուցել է Զելենսկու հետ։«Թրամփն ու Զելենսկին համաձայնեցրել են երկնքում և ծովում հրադադարի մանրամասները, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է հրադադարի հասնել ճակատում։ Զելենսկին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ Քննարկել են նաև գերիներին ազատ արձակելու հարցը»,- ասված է հեռուստաալիքի ասված է Հանրայինի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0d3b6be1438bfe3816651afeb8cd9936.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ
Թրամփը և Զելենսկին համաձայնեցրել են հրադադարի մանրամասները. ուկրաինական ԶԼՄ
21:56 19.03.2025 (Թարմացված է: 22:18 19.03.2025) Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մոտ մեկ ժամ խոսել է Զելենսկու հետ Մոսկվայի և Կիևի բանակցային դիրքորոշումների մերձեցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են երկնքում և ծովում հրադադարի ռեժիմի մանրամասները։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ուկրաինական Հանրային հեռուստաալիքը` հղում անելով Զելենսկու գրասենյակի աղբյուրին։
Թրամփն ավելի վաղ
հայտնել էր, որ շուրջ մեկ ժամ զրուցել է Զելենսկու հետ։
«Թրամփն ու Զելենսկին համաձայնեցրել են երկնքում և ծովում հրադադարի մանրամասները, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է հրադադարի հասնել ճակատում։ Զելենսկին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ Քննարկել են նաև գերիներին ազատ արձակելու հարցը»,- ասված է հեռուստաալիքի ասված է Հանրայինի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։