00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:37
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլը հրապարակել է զրույցի մանրամասները

© Sputnik / Iliya Pitalev / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը. արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2025
Բաժանորդագրվել
ՌԴ առաջնորդն իր մտահոգություններն է հայտնել՝ կապված Կիևի կողմից հնարավոր սադրանքների վերաբերյալ։
երեվան, 18 մարտի – sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը, նաև ընդգծել է ամերիկացի գործընկերների հետ համատեղ կարգավորման հնարավոր ուղիների մանրակրկիտ մշակման պատրաստակամության մասին։ Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հրապարակել 2 նախագահների գրեթե 2 ժամ տևած հեռախոսազրույցի մասին։
Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել
Կրեմլը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին ռազմական գործողությունների դադարեցման և մարդկային կորուստների նպատակին հասնելու ձգտման համար:
Նա հայտարարել է, որ կարգավորումը պետք է լինի համալիր, կայուն և երկարաժամկետ: ՌԴ առաջնորդն ընդգծել է նաև ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անվերապահ անհրաժեշտությունը, անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը։
«30-օրյա զինադադար սահմանելու` ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմից նշվել են մի շարք էական կետեր, որոնք վերաբերում են մարտական շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի նկատմամբ գործուն վերահսկողության ապահովմանը, Ուկրաինայում հարկադիր զորահավաքի և Ուկրաինայի զինված ուժերի վերազինման դադարեցման անհրաժեշտությանը»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Պուտինն իր խոսքում մտահոգություն է հայտնել՝ կապված Կիևի ոչ այնքան հավասարակշիռ պահվածքի հետ, որն արդեն բազմիցս սադրանքների է դիմել և խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախագահն անդրադարձել է Կուրսկի շրջանի քաղաքացիական բնակչության դեմ ուկրաինացի զինյալների կողմից իրականացված ահաբեկչական բնույթի հանցագործություններին։
Ընդգծվել է, որ հակամարտության նոր սրում թույլ չտալու և այն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը:
Ուկրաինայի ԶՈւ-ն այսօր փորձել է ներխուժել Բելգորոդի մարզ․ ՌԴ ՊՆ
Արձագանքելով ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կուրսկում շրջապատված ուկրաինացի զինծառայողների կյանքը պահպանելու վերջին ուղերձին՝ Վլադիմիր Պուտինը հաստատել է՝ ռուսական կողմը պատրաստ է առաջնորդվել մարդասիրական նկատառումներով և գերի վերցնելու դեպքում Ուկրաինայի ԶՈւ–ի զինվորների համար երաշխավորում է կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ ռուսական օրենքների և միջազգային իրավունքի նորմերի համաձայն:
Զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն առաջարկել է կողմերին 30 օրով դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելը։ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հանձնարարական է տվել ՌԴ զինվորականներին։
Վլադիմիր Պուտինը նաև անդրադարձել է գերիների թեմային՝ Թրամփին տեղեկացնելով, որ մարտի 19-ին կողմերի միջև գերիների փոխանակում կիրականացվի՝ 175-ը 175–ի դիմաց սկզբունքով:
Ուկրաինայում հակամարտությունը վաղուց պետք է ավարտված լիներ․ Սպիտակ տուն
Բացի այդ, որպես բարի կամքի դրսևորում` կփոխանցվեն ծանր վիրավոր23 ուկրաինացի զինծառայողներ, որոնք բուժում են ստանում ռուսական բուժհաստատություններում։
Գործընթացի կարգավորմանը հասնելու համար որոշում է կայացվել ստեղծել ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին նույնպես գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Լրահոս
0