https://arm.sputniknews.ru/20250319/trampn-u-zelenskin-mek-zham-zrucel-en-herakhvosvov-inch-en-qnnarkel-86935203.html
Թրամփն ու Զելենսկին մեկ ժամ զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել
Թրամփն ու Զելենսկին մեկ ժամ զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը պետքարտուղարին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին հանձնարարական է տվել։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T20:31+0400
2025-03-19T20:31+0400
2025-03-19T20:34+0400
դոնալդ թրամփ
ամն
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848761_0:160:3072:1888_1920x0_80_0_0_d484b1e64de9c753834a76f4ae1ed9ce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ մոտ մեկ ժամ զրուցել է Մոսկվայի ու Կիևի բանակցային դիրքորոշումների մերձեցման մասին և ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին զրույցի արդյունքները։ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին հանձնարարել է ներկայացնել արծարծված թեմաների մանրամասն նկարագրությունը:Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտը շուտով կհրապարակի համապատասխան հայտարարությունը։Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848761_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e3d456e71787e0fd53faca4d9d61dc8c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ, ամն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
Թրամփն ու Զելենսկին մեկ ժամ զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել
20:31 19.03.2025 (Թարմացված է: 20:34 19.03.2025) ԱՄՆ նախագահը պետքարտուղարին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին հանձնարարական է տվել։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ մոտ մեկ ժամ զրուցել է Մոսկվայի ու Կիևի բանակցային դիրքորոշումների մերձեցման մասին և ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին զրույցի արդյունքները։
«Հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը, որը տևեց մոտ մեկ ժամ։ Մեր զրույցի շատ ասպեկտներ հիմնված էին նախագահ Պուտինի հետ երեկվա խոսակցության վրա, որի նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի մերձեցումն էր նրանց պահանջների և կարիքների շրջանակներում: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ», - գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցի իր էջում։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին հանձնարարել է ներկայացնել արծարծված թեմաների մանրամասն նկարագրությունը:
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտը շուտով կհրապարակի համապատասխան հայտարարությունը։
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։