00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:13
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփ–Զելենսկի զրույցի մանրամասները

© AP Photo / Win McNameeԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Դոնալդ Թրամփ
Բաժանորդագրվել
Հեռախոսազրույցից հետո Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ընդունել է անվերապահ հրադադարի առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում վստահություն են հայտնել, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը հնարավոր է: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ, զրույցը «ֆանտաստիկ» է եղել, իսկ կողմերը պայմանավորվել են շարունակել հակամարտության դադարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքը:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ժամ զրուցել է Զելենսկու հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Թրամփին իր առաջին նախագահական ժամկետում «Javelin» հրթիռային համակարգեր մատակարարելու համար և լրացուցիչ ՀՕՊ համակարգեր է խնդրել, այդ թվում՝ «Patriot»-ներ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը հաստատել է, որ Թրամփը համաձայնել է աշխատել այդ հարցի շուրջ, այդ թվում ՝ եվրոպացի գործընկերների միջոցով:
Անվտանգության հարցերից բացի, քննարկվել են նաև համագործակցության տնտեսական կողմերը: ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են բանակցությունները ուկրաինական օգտակար հանածոների հանքավայրերի օգտագործման շուրջ: Չնայած Սպիտակ տունն ասում է, որ այս պահին հիմնական գերակայությունը երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրն է, խոսնակ Քերոլայն Լիվիտը հաստատել է, որ հանքանյութերի գործարքը դեռ օրակարգում է։
Լրացուցիչ քննարկվել է Ուկրաինայի էլեկտրամատակարարման հարցը։ Ռուբիոյի և Ուոլցի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփն օգնություն է առաջարկել ուկրաինական ատոմակայանների շահագործման հարցում: ԱՄՆ-ն պատրաստ է գործի դնել էլեկտրաէներգետիկայի և կոմունալ տնտեսության ոլորտի իր փորձը, և եթե ամերիկյան կողմը տիրապետեր այդ կայաններին, դա լավագույն պաշտպանությունը կլիներ ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների համար։
Հեռախոսազրույցից հետո Զելենսկին գրառում է արել սոցցանցում և հայտնել, որ Ուկրաինան ընդունել է անվերապահ հրադադարի առաջարկը։ Ըստ նրա` պատերազմի ավարտի առաջին քայլը կարող է լինել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներից հրաժարվելը: Նա նշել է, որ կարգավորման մանրամասները քննարկելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձագիտական խմբերը առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում:
Հիշեցնենք` մարտի 18–ին հեռախոսային բանակցություններ էին կայացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։
Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել
Լրահոս
0