https://arm.sputniknews.ru/20250319/gvortsararnerin-chenq-qertum-pek-nakhagahy-khvosel-e-aleqsanjani-biznesum-stugumneri-masin-86920810.html
Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին
Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահը պնդում է, որ ստուգումներն իրականացվում են տարեկան ծրագրի համաձայն։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T14:47+0400
2025-03-19T14:47+0400
2025-03-19T14:55+0400
շրջանառության հարկ
հարկեր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/40/12514057_0:83:1600:983_1920x0_80_0_0_94ed90a1b2e5b97f89f447fa9b852cce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում, իսկ ստուգումները միանգամայն օրինաչափ են ու տեղավորվում են կառույցի գործառույթների մեջ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մեկնաբանելով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում լայնածավալ ստուգումները, ինչի մասին ավելի վաղ գրել էին ԶԼՄ-ներում։Պաշտոնյան պատասխանեց, որ ՊԵԿ-ն ունի թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվում է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Եվ բոլոր ստուգումներն իրականացվում են այդ ծրագրի շրջանակում։ Նա համաձայն չէ ԶԼՄ-ների այն պնդումների հետ, թե իշխանություններին գումար է պետք բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար, ինչի համար էլ ՊԵԿ-ը դիմել է խոշոր գործարարին։Հիշեցնենք` ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։«Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, թե հարկայինի տեսուչները «գիշերում են» ընկերություններում, ուսումնասիրում փաստաթղթերը, արտադրանքը: Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1251/40/12514057_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ff3bfe3db3a2137494d674274de425eb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շրջանառության հարկ, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ստուգումներ
շրջանառության հարկ, հարկեր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ստուգումներ
Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին
14:47 19.03.2025 (Թարմացված է: 14:55 19.03.2025) ՊԵԿ նախագահը պնդում է, որ ստուգումներն իրականացվում են տարեկան ծրագրի համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում, իսկ ստուգումները միանգամայն օրինաչափ են ու տեղավորվում են կառույցի գործառույթների մեջ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մեկնաբանելով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում լայնածավալ ստուգումները, ինչի մասին ավելի վաղ
գրել էին ԶԼՄ-ներում։
Պաշտոնյան պատասխանեց, որ ՊԵԿ-ն ունի թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվում է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Եվ բոլոր ստուգումներն իրականացվում են այդ ծրագրի շրջանակում։ Նա համաձայն չէ ԶԼՄ-ների այն պնդումների հետ, թե իշխանություններին գումար է պետք բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար, ինչի համար էլ ՊԵԿ-ը դիմել է խոշոր գործարարին։
«Չենք քերթում, տնտեսվարողներին և բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Եվ մենք փորձում ենք համակարգը, մեր ծառայությունը հասարակության համար առավելագույն մարդակենտրոն դարձնել։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ կա», ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ
լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։
«Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, թե հարկայինի տեսուչները «գիշերում են» ընկերություններում, ուսումնասիրում փաստաթղթերը, արտադրանքը: Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները: