https://arm.sputniknews.ru/20250318/samvel-aleqsanjani-ynkerutjunnerum-annakhadep-stugumner-en-hraparak-86862826.html
Սամվել Ալեքսանյանի ընկերություններում աննախադեպ ստուգումներ են. «Հրապարակ»
Սամվել Ալեքսանյանի ընկերություններում աննախադեպ ստուգումներ են. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել գործարարից։ 18.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-18T09:54+0400
2025-03-18T09:54+0400
2025-03-18T09:57+0400
հայաստան
սամվել ալեքսանյան
ստուգումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/55/11055547_0:0:1600:901_1920x0_80_0_0_cb7039cdbfb41ce3bf562f67e5f61dbb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 187 մարտի – Sputnik. Գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները:Պետական եկամուտների կոմիտեից պարբերականի հարցին ի պատասխան, ըստ էության, չեն հերքել ստուգումների փաստը։ Հայտնել են` ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Կառույցից նշել են նաև, որ հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների (հարկ վճարողի հաշվառման համար)։Ոչ ձեզ կհաճոյախոսեմ, ոչ էլ երկրի փաստաբանը կլինեմ. ի՞նչ քննարկեցին Պապոյանը և գործարարները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1105/55/11055547_128:0:1497:1027_1920x0_80_0_0_2f35e40af8959cd41335d81e3b3d6c6d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել ալեքսանյան, ստուգումներ
հայաստան, սամվել ալեքսանյան, ստուգումներ
Սամվել Ալեքսանյանի ընկերություններում աննախադեպ ստուգումներ են. «Հրապարակ»
09:54 18.03.2025 (Թարմացված է: 09:57 18.03.2025) Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել գործարարից։
ԵՐԵՎԱՆ, 187 մարտի – Sputnik. Գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
««Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն օրաթերթի հետ զրույցում ասել է, թե հարկայինի տեսուչները «գիշերում են» ընկերություններում, ուսումնասիրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար։ Ըստ այդ աղբյուրի` իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է, իշխանություններն էլ կամայական թվեր գրելով` փորձում են գործարարների միջոցով հոգալ պետության կարիքները:
Պետական եկամուտների կոմիտեից պարբերականի հարցին ի պատասխան, ըստ էության, չեն հերքել ստուգումների փաստը։ Հայտնել են` ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Կառույցից նշել են նաև, որ հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների (հարկ վճարողի հաշվառման համար)։