00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
23:35
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը

© PhotoФлаг Швейцарии
Флаг Швейцарии - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2025
Բաժանորդագրվել
Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհուրդը (Մեծ պալատ) դեմ է քվեարկել Կիևին 4,8 մլրդ շվեյցարական ֆրանկ (5,5 մլրդ դոլար) լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու 2 միանման առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի խորհրդարանի կայքին։
Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը, կողմ՝ 73–ը, 4-ը ձեռնպահ են մնացել:
Արտաքին գործերի ազգային խորհրդի կոմիտեն նշել է, որ կառավարությունն Ուկրաինային արդեն 1,5 մլրդ ֆրանկի (1,7 մլրդ դոլար) վարկ է տրամադրել պակաս զարգացած երկրներին օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակում: Կոմիտեն կարծում է, որ հավելյալ օգնության առաջարկներն ավելորդ են դառնում այդ համատեքստում։
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Իգնասիո Կասիսի խոսքով՝ երկու առաջարկներն էլ խորհրդարան են ներկայացվել երկու տարի առաջ, այդ ժամանակից ի վեր շվեյցարական իշխանություններն արդեն զգալի միջոցներ են հատկացրել Կիևին:
2024 թվականի ապրիլի 10-ին Դաշնային խորհուրդը որոշել է մինչև 2036 թվականը Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 5 միլիարդ ֆրանկի (5,55 միլիարդ դոլար) չափով։ Կառավարության տվյալներով՝ համադաշնությունն Ուկրաինային արդեն մոտ 3 մլրդ ֆրանկ (3,3 մլրդ դոլար) է տրամադրել երկիրը վերականգնելու և այլ միջոցներ ձեռնարկելու համար։ Միայն միգրացիայի հարցերով պետական քարտուղարությունը մոտ 2,5 մլրդ ֆրանկ (մոտ 2,8 մլրդ դոլար) Է հատկացրել ուկրաինացի փախստականներին ընդունելու և աջակցելու համար:
Կիևին ռազմական օգնության դադարեցումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի քննարկումների առաջնահերթ հարցերից է
Լրահոս
0