ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Ի աջակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների և պատանդների ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ ակցիա է իրականացվում։Մարդիկ եկել են պաստառներով, որոնց վրա գրված է` «Մենք ցանկանում ենք մեր հայրենակիցների վերադարձն իրենց երկիր», «Ազատե՛ք գերիներին, վաղն ուշ կլինի»։Դեռ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային խորհրդի բոլոր այն անդամները «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» բանաձև է ընդունել՝ իր անհամաձայնությունը հայտնելով արցախահայության հետ կատարվող իրադարձություններին։Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց այդ բանաձևն ընդունելու համար։«Մենք հիմա էլ պետք է խնդրենք Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին, որպեսզի մարտի 18-ին քննարկվելիք նույն բանաձևն իրենք էլ ընդունեն։ Դրանից հետո այն օրենքի ուժ կստանա, ու Շվեյցարիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պատասխանատվությունը կատարի։ Շվեյցարիայի նման պետությունը պետք է ապացուցի, որ հաշտ չէ տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաշտ չէ 150 000 անձի բռնագաղթման, էթնիկ զտման, նրանց պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման և հայրենազրկման հետ»,- նշեց Ստեփանյանը։Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցն էլ ներկայացրեց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին։Նամակում մասնավորապես նշվում է, որ Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել։«Ադրբեջանը մշտապես անտեսում է միջազգայնորեն ամրագրված իր պարտավորությունները և անպատժելիորեն գործում։ Ներկայում էլ Բաքվում «դատավարություններ» են անցկացվում ապօրինի ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ ԼՂ ժողովուրդը հակամարտություն չի փնտրում, մենք միայն հնարավորություն ենք փնտրում՝ վերադառնալու մեր հայրենիք, բայց այնպիսի պայմաններում, որոնք կերաշխավորեն մեր անվտանգությունը, կպաշտպանեն մեր իրավունքներն ու կապահովեն մեր արժանապատվությունը»,- ասված է նամակում։Բաղունցը նաև հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որը առաջարկում է երկխոսություն և միջնորդության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի ու տևական խաղաղության ուղղությամբ կարևոր քայլ։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Դեռ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային խորհրդի բոլոր այն անդամները «Խաղաղության համաժողով Լեռնային Ղարաբաղի համար» բանաձև է ընդունել՝ իր անհամաձայնությունը հայտնելով արցախահայության հետ կատարվող իրադարձություններին։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց այդ բանաձևն ընդունելու համար։
«Մենք հիմա էլ պետք է խնդրենք Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի խորհրդի անդամներին, որպեսզի մարտի 18-ին քննարկվելիք նույն բանաձևն իրենք էլ ընդունեն։ Դրանից հետո այն օրենքի ուժ կստանա, ու Շվեյցարիայի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պատասխանատվությունը կատարի։ Շվեյցարիայի նման պետությունը պետք է ապացուցի, որ հաշտ չէ տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաշտ չէ 150 000 անձի բռնագաղթման, էթնիկ զտման, նրանց պատմական ու մշակութային ժառանգության ոչնչացման և հայրենազրկման հետ»,- նշեց Ստեփանյանը։
Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցն էլ ներկայացրեց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանին։
Նամակում մասնավորապես նշվում է, որ Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել։
«Ադրբեջանը մշտապես անտեսում է միջազգայնորեն ամրագրված իր պարտավորությունները և անպատժելիորեն գործում։ Ներկայում էլ Բաքվում «դատավարություններ» են անցկացվում ապօրինի ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ ԼՂ ժողովուրդը հակամարտություն չի փնտրում, մենք միայն հնարավորություն ենք փնտրում՝ վերադառնալու մեր հայրենիք, բայց այնպիսի պայմաններում, որոնք կերաշխավորեն մեր անվտանգությունը, կպաշտպանեն մեր իրավունքներն ու կապահովեն մեր արժանապատվությունը»,- ասված է նամակում։
Բաղունցը նաև հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որը առաջարկում է երկխոսություն և միջնորդության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդարացի ու տևական խաղաղության ուղղությամբ կարևոր քայլ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։