00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:15
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցներ են պետք. Եվրախորհրդարանը քննարկել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրախորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2025
Եվրախորհրդարան
Բաժանորդագրվել
Պատգամավորներն ընդգծել են, որ Բաքվից գնված գազը չի կարող ավելի կարևոր լինել, քան մարդու իրավունքները։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրախորհրդարանը պետք է խիստ պատժամիջոցներ կիրառի ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, որոնք դատական բռնություններ են կատարում։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի համահեղինակ Վասիլե Դինկուն։
Բանաձևը քննարկվել է Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում։
Դինկուն իր ելույթում նշել է, որ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցականի տակ է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության առումով։ Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանը վերոնշյալ հարցերում երբեք չի շեղվել իր սկզբունքներից, այդ թվում` Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցում։
«Մենք ցանկանում ենք լինել այս դատավարությունների մասը և աջակցել այն հնարավոր պատժամիջոցներին, որոնք կուղղվեն ադրբեջանական այն պաշտոնյաների դեմ, որոնք կատարում են դատական բռնություններ։ Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ և խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա և ընդունենք կոնկրետ միջոցներ՝ապագա ողբերգություն թույլ չտալու համար», - ասել է եվրապատգամավորը։
Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձևի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։
Առաջարկված բանաձևի համահեղինակ, Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն էլ ասել է, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, և որ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։ Լուազոն, դիմելով ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, ափսոսանք է հայտնել, որ նա հերթական անգամ ներկա չէ լիագումար նիստին և չի լսում իրենց։ Պատգամավորը կոչ է արել լսել ու իրականացնել այն, ինչ երկար ժամանակ անընդհատ պահանջում է Եվրոպական խորհրդարանը։
ԵԽ քաղաքական բոլոր խմբակցություններից ելույթ են ունեցել ավելի քան մեկ տասնյակ պատգամավորներ և կարևորել ԵՄ-ի խիստ դիրքորոշման, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Նրանք ստեղծված քաղաքական իրավիճակն անվանել են ամոթալի։
Պատգամավորները հիշեցրել են, որ Բաքվից գնված գազը չի կարող առավել կարևոր լինել մարդու իրավունքներից և եվրոպական արժեքներից։
Քննարկման ավարտին ելույթ է ունեցել նաև Եվրոպական Հանձնաժողովի հանձնակատար Դան Յորգենսենը։
«Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ և անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշել է հանձնակատարը։
Հրատապ ընթացակարգով առաջարկված բանաձևը քվեարկության կդրվի այսօր՝ մարտի 13-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0