https://arm.sputniknews.ru/20250312/manasjany-ekh-mardu-iravunqneri-handznakatari-het-khvosel-e-baqvum-pahvvogh-gerineri-masin-86660562.html
Մանասյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ խոսել է Բաքվում պահվող գերիների մասին
Մանասյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ խոսել է Բաքվում պահվող գերիների մասին
Sputnik Արմենիա
Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել է հունվարի 17–ին: 12.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-12T11:14+0400
2025-03-12T11:14+0400
2025-03-12T11:26+0400
հհ միպ
հայ գերիներ, անհետ կորածներ
գերի
անահիտ մանասյան
ստրասբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86499426_0:85:1618:995_1920x0_80_0_0_109262785495d578df7ac0c0eac3f88f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են: Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Տեղեկությունը հայտնում է օմբուդսմանի մամուլի ծառայությունը։Հայտնել ենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։Նշվում է, որ քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք են տվել էթնիկ հայեր. ադրբեջանական ԶԼՄ–ներԻ թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:
ստրասբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/06/86499426_89:0:1529:1080_1920x0_80_0_0_940f938220e9573b1b65260c2916af31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, անահիտ մանասյան, ստրասբուրգ
հհ միպ, հայ գերիներ, անհետ կորածներ, գերի, անահիտ մանասյան, ստրասբուրգ
Մանասյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ խոսել է Բաքվում պահվող գերիների մասին
11:14 12.03.2025 (Թարմացված է: 11:26 12.03.2025) Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել է հունվարի 17–ին:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացները մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են: Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Տեղեկությունը հայտնում է
օմբուդսմանի մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով:
«Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նշվում է, որ քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր: Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:
Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր: