https://arm.sputniknews.ru/20250311/ruben-vardanjany-hrazharvel-e-pataskhanel-baqvi-datarani-harcerin-86648090.html
Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք են տվել էթնիկ հայեր. ադրբեջանական ԶԼՄ–ներ
Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք են տվել էթնիկ հայեր. ադրբեջանական ԶԼՄ–ներ
Sputnik Արմենիա
Վարդանյանն արդեն 22 օր է՝ հացադուլ է անում Բաքվի բանտում`ի նշան շինծու գործի և բազմաթիվ դատավարական խախտումների: 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T22:33+0400
2025-03-11T22:33+0400
2025-03-11T23:30+0400
ռուբեն վարդանյան
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86647015_0:26:1600:926_1920x0_80_0_0_ebcb6d2dfab42213af6051b2f01f7561.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում «ցուցմունքներ» են տվել երկու հայ՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նիստի ընթացքում Վարդանյանը կրկին միջնորդել է դատավորներին բացարկ հայտնել, սակայն միջնորդությունը նույնիսկ չի քննարկվել:Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտիցՆա, ինչպես և նախկինում, հրաժարվել է պատասխանել հարցերին։Իսկ ահա «վկաներն» իբր ասել են, որ Վարդանյանը ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը՝ երկուսը Ստեփանակերտում և մեկը Ասկերանում, որտեղ «գործել են Հայաստանի բանակի զինծառայողներ և ԼՂ զինվորականներ»։Ցուցմունք տվող հայերը հայտարարել են, որ իբր Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք–զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և «քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի և անտարբեր չլինելու մասին էր․ Մանե ԹանդիլյանՀաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին:Ավելի վաղ իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 հոգու, այլ բոլոր հայերին: Նա Բաքվում տեղի ունեցողը որակել է իմիտացիա և շոու։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։Մարտի 1–ից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը և ևս 2 երիտասարդ հացադուլ են անում Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայ գերիների և խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86647015_74:0:1497:1067_1920x0_80_0_0_e45a55e3cdd0742e04cb7abafd1ea713.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ռուբեն վարդանյան, բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք են տվել էթնիկ հայեր. ադրբեջանական ԶԼՄ–ներ
22:33 11.03.2025 (Թարմացված է: 23:30 11.03.2025) Վարդանյանն արդեն 22 օր է՝ հացադուլ է անում Բաքվի բանտում`ի նշան շինծու գործի և բազմաթիվ դատավարական խախտումների:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում «ցուցմունքներ» են տվել երկու հայ՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի ընթացքում Վարդանյանը կրկին միջնորդել է դատավորներին բացարկ հայտնել, սակայն միջնորդությունը նույնիսկ չի քննարկվել:
Նա, ինչպես և նախկինում, հրաժարվել է պատասխանել հարցերին։
Իսկ ահա «վկաներն» իբր ասել են, որ Վարդանյանը ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը՝ երկուսը Ստեփանակերտում և մեկը Ասկերանում, որտեղ «գործել են Հայաստանի բանակի զինծառայողներ և ԼՂ զինվորականներ»։
Ցուցմունք տվող հայերը հայտարարել են, որ իբր Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք–զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և «քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին:
Ավելի վաղ իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 հոգու, այլ բոլոր հայերին: Նա Բաքվում տեղի ունեցողը որակել է իմիտացիա և շոու։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։Մարտի 1–ից «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը և ևս 2 երիտասարդ հացադուլ են անում Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայ գերիների և խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։