00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լյոխ լավ ա լինելու. Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել և նշել` ինքը զոհ չէ ու իրեն պետք չէ խղճալ։
Նա ուղերձը փոխանցել է մարտի 5-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ` խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն:
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլորից` մտքերով, աղոթքներով, նամակներով իրեն աջակցելու, Բաքվում կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Վստահեցրել է` ինքն ամեն ինչ զգում է ու դա իրեն ուժ է տալիս։
Շառլ Ազնավուրի որդին աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել տեր կանգնել Ռուբեն Վարդանյանին
«Ես ուզում եմ ձեզ երկու խոսք ասել որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք: Ուզում եմ ներողություն խնդրել իմ սիրելի կնոջից, իմ ընտանիքից, բոլոր հարազատներից ու մերձավորներից, որոնց իմ այս որոշումով (հացադուլի մասին է խոսքը – խմբ.) ցավ ու հուզմունք եմ պատճառում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով։ Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը: Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,– ասել է Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը դիմելով հայրենակիցներին շեշտել է` դատում են ոչ թե իրեն ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին:
«Երբ տեղափոխվում էի Արցախ, գիտեի՝ ինչի եմ գնում: Ինձ մեղադրում են ամեն ինչում, ամեն ինչում, ինչ տեղի է ունեցել [19]87 թվականից ի վեր: Խնդիր չկա. ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը։ Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ»,– հայտնել է Վարդանյանը։
Նա առանձին ներողություն է խնդրել նաև Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կնոջից` Ալվարդից, որին ցավ պատճառելու միտքն իր համար ամենածանրն է:
«Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին»,– Բաքվի բանտից նշել է բարերարը:
Նա առանձին ներողություն է խնդրել նաև այն բոլոր երեխաներից, որոնք զրկվել են իրենց հայրենիքից, քանի որ չի կարողացել անել ամեն ինչ, ինչ կարող էր: Ամեն դեպքում ուրախ է մեկ բանի համար` իրեն հաջողվել է որոշ որոշ բաներ կանխել, որոնք իր կարծիքով, որպես ազգ հային վերջնականապես կկոտրեին:
Նա հայտնել է, որ երջանիկ մարդ է, որ Աստված իրեն հրաշալի ընտանիք, ընկերներ ու գործընկերներ է տվել, որոնց հետ հսկայական թվով նախագծեր է իրականացրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում:
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել չարին երբեք չարությամբ չպատասխանել, որպեսզի այն ավելի չուժեղանա, քանի որ Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Ընդգծել է` իր համար այդ ճանապարհն միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում:
«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ են վերաբերվում ինձ և ընտանիքիս: Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ»,– ասել է Վարդանյանը։
Արցախի նախկին պետնախարարը հայտարարել է` այդ ամենի համար պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն` ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված:
Նա իր ուղերձում հիշատակել է նաև սարսափելի հակամարտության բոլոր զոհերին ու համոզմունք հայտնել` կան ավելի կարևոր բաներ, քան մեկ մարդու կյանքը։ Դա սեփական անձի մեջ բարու, լույսի, արժեքների, սրբությունների, հոգևոր հիմքերի նկատմամբ հավատի պահպանման անհրաժեշտությունն է, որը մարդուն տարբերում է ռոբոտից:
«Ուստի հանուն հիմնարար արժեքների, հիմնասյուների և պատգամների պահպանման, որոնք ինձ համար կարևորագույն նշանակություն ունեն, ես պատրաստ եմ ինքս ինձ հետ հաշտ գնալ մինչև վերջ ու միանգամայն երջանիկ լինել։ Երջանկությունը սկսվում և ավարտվում է քո մեջ, երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես: Ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքությանը, անտարբերությանը, և հասկացա, թե ինչու է դա յոթը մեղքերից ամենասարսափելին: Կուզենայի, որ մենք երբեք չհիասթափվեինք և չտրվեինք հուսալքությանը, դա մեր ապագայի հիմքն է, այդ իսկ պատճառով ես գնահատում եմ այն շանսը, որ ինձ տրվել է: Ես կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ և կշարունակեմ անել, ինչ կարող եմ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու ձեզ այն անտարբերությունից, որում գտնվում եք: Լյոխ լավա լինելու: Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան, Կառլենի տղան, Համո Վարդանյանի թոռը և իմ ողջ ժառանգությամբ` ծնողների, նաև արցախցի տատիկի ժառանգությամբ»,– ասել է Վարդանյանը:
Նա նաև դիմել է Բաքվի իշխանությանն ու դատական համակարգին և ընդգծել` իր պահանջները նույնն են` դատել պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, «եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ»:
Վարդանյանը կոչ է արել նաև չխախտել սեփական օրենքները, չկեղծել իր փաստաթղթերը, չնենգափոխել արձանագրությունները։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0