https://arm.sputniknews.ru/20250311/halepi-nahangajin-ishkhanutjunnern-ajcel-en-hh-glkhavvor-hjupatvosutjun-inch-en-qnnarkel-86614877.html
Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Sputnik Արմենիա
Հյուրերն ասել են, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։ 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T13:03+0400
2025-03-11T13:03+0400
2025-03-11T13:36+0400
հալեպ
սիրիա
հայաստան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86614286_0:81:1542:948_1920x0_80_0_0_61f4301f2ab11e4f8060a0e90e4e796a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն, տեղեկությունը հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այցը երեկ` մարտի 10–ին է եղել։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը:«ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը նշել է, որ հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել և օգտակար լինել` վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու»,–ասված է հաղորդագրության մեջ:ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ:Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:Հիշեցնենք՝ Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այս պահին հնարավոր չէ սիրիահայերի տարհանում իրականացնել՝ ելնելով անվտանգային պայմաններից։Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
հալեպ
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86614286_86:0:1457:1028_1920x0_80_0_0_aadd7a37ca428b5d01ba3986c6df6ff2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հալեպ, սիրիա, հայաստան, հյուպատոսություն
հալեպ, սիրիա, հայաստան, հյուպատոսություն
Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
13:03 11.03.2025 (Թարմացված է: 13:36 11.03.2025) Հյուրերն ասել են, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հալեպի նահանգային իշխանության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն, տեղեկությունը
հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցը երեկ` մարտի 10–ին է եղել։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահանգապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը:
«ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը նշել է, որ հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել և օգտակար լինել` վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ:
Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս
կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին:
Հիշեցնենք՝
Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց
սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը մեզ հետ զրույցում
հայտնել էր, որ այս պահին հնարավոր չէ սիրիահայերի տարհանում իրականացնել՝ ելնելով անվտանգային պայմաններից։
Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք
մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ
Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ: