https://arm.sputniknews.ru/20250310/hajeri-tarhanumy-der-hnaravvor-che-inch-iravitshak-e-siriajum-arjunali-bakhumneric-hetvo-86588705.html
Հայերի տարհանումը դեռ հնարավոր չէ․ ինչ իրավիճակ է Սիրիայում արյունալի բախումներից հետո
Հայերի տարհանումը դեռ հնարավոր չէ․ ինչ իրավիճակ է Սիրիայում արյունալի բախումներից հետո
Sputnik Արմենիա
Հայկական թաղամասերում անմիջական վտանգ չկա, թեպետ կրակոցների ձայներ լսվում են։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T17:56+0400
2025-03-10T17:56+0400
2025-03-10T19:32+0400
սիրիա
հայ
սիրիահայ
զարմիկ պողիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572367_0:167:1600:1067_1920x0_80_0_0_bdfa5ce756325c9cb7b58f3596086b64.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Սիրիական Լաթաքիայում այսօր իրավիճակն ավելի կայուն է, թեպետ մարդիկ շարունակում են զգույշ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։Պոիկյանի խոսքով՝ իշխանություններն արդեն քննարկում են դպրոցները վերաբացելու, աստիճանաբար բնականոն կյանքի վերադառնալու հարցը։ Անելիքները պարզ կլինեն առաջիկա երկու օրվա ընթացքում։Նրա խոսքով՝ հիմա իշխանություններն անվտանգության նկատառումներով խիստ վերահսկողություն են սահմանել, Լաթաքիայում խուզարկություններ են անցկացվում, մարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար։Իսկ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին հնարավոր չէ սիրիահայերի տարհանում իրականացնել՝ ելնելով անվտանգային պայմաններից։ Նա հավելեց, որ Սիրիայի մեր հայրենակիցներն էլ տարհանման խնդիր չեն բարձրացրել։ Ղուլյանը վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Անհրաժեշտության դեպքում նաև տարհանում կարող է իրականացվել։
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86572367_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8aa822811b46ab3f2473ff37999515fa.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրիա, հայ, սիրիահայ, զարմիկ պողիկյան
սիրիա, հայ, սիրիահայ, զարմիկ պողիկյան
Հայերի տարհանումը դեռ հնարավոր չէ․ ինչ իրավիճակ է Սիրիայում արյունալի բախումներից հետո
17:56 10.03.2025 (Թարմացված է: 19:32 10.03.2025) Հայկական թաղամասերում անմիջական վտանգ չկա, թեպետ կրակոցների ձայներ լսվում են։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Սիրիական Լաթաքիայում այսօր իրավիճակն ավելի կայուն է, թեպետ մարդիկ շարունակում են զգույշ լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները, որոնց
սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
Պոիկյանի խոսքով՝ իշխանություններն արդեն քննարկում են դպրոցները վերաբացելու, աստիճանաբար բնականոն կյանքի վերադառնալու հարցը։ Անելիքները պարզ կլինեն առաջիկա երկու օրվա ընթացքում։
«Հայկական թաղամասերում անմիջական վտանգ չկա, թեպետ կրակոցների ձայներ լսվում են։ Ոչ միայն հայերը, այլև Լաթաքիայի ամբողջ բնակչությունը, բնականաբար, վախի մեջ է, քանի որ օրինազանցություններ եղան։ Դրանց մեծ մասը հիմնականում գյուղերում և արվարձաններում էր»,- ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով՝ հիմա իշխանություններն անվտանգության նկատառումներով խիստ վերահսկողություն են սահմանել, Լաթաքիայում խուզարկություններ են անցկացվում, մարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար։
Իսկ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին հնարավոր չէ սիրիահայերի տարհանում իրականացնել՝ ելնելով անվտանգային պայմաններից։ Նա հավելեց, որ Սիրիայի մեր հայրենակիցներն էլ տարհանման խնդիր չեն բարձրացրել։ Ղուլյանը վստահեցրեց, որ իրենք մշտական կապի մեջ են ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Անհրաժեշտության դեպքում նաև տարհանում կարող է իրականացվել։