00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:05
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայում կրոնական փոքրամասնությունների դաժան սպանդ է. ի՞նչ է հայտնի այս ժամին

Բաժանորդագրվել
Սիրիայի արևմուտքում` Լաթաքիայում բռնկված ալավիների ապստամբությունը ոչ միայն կատաղի մարտերի հանգեցրեց Սիրիայի նոր իշխանությունների զինված խմբավորումների և դիմադրության ուժերի միջև, այլև տեղի բնակչության սպանության:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Սիրիայում արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանությունները։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում, – խմբ.) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։
Մերձավորարևելյան թեմաների վրա մասնագիտացած Telegram–ալիքները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 10 հազարի։
Մարտի 6-ի երեկոյան Լաթաքիայում բռնկված ալավիների ապստամբությունը հանգեցրեց ոչ միայն կատաղի մարտերի Սիրիայի նոր իշխանությունների զինված ուժերի և դիմադրության ուժերի միջև, այլև տեղի բնակչության (հիմնականում մահմեդական ալավիների և քրիստոնյաների) կրոնական փոքրամասնությունների զանգվածային ջարդերի:
Հրապարակումներում մարտի 7-ն արդեն ստացել է «արյունոտ ուրբաթ» անվանումը. տասնյակ ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, անխնա մորթվել են Սիրիայի նոր կառավարությանն աջակցող զինված խմբերի կողմից։ Սոցցանցերը հեղեղված են խաղաղ բնակիչների դեմ իրականացրած վայրագությունների կադրերով։
Սպանված հայերի թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անթուան և Ֆատի Պութրոսները։ Նրանց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։
Բազմաթիվ դաժան տեսարաններ և հրապարակային մահապատիժներ նկարահանել ու սոցցանցերում հրապարակել են հենց զինված խմբավորումների մարտիկները՝ պարծենալով իրենց դաժանությամբ, ինչպես նաև սպառնալով բոլոր կրոնական և էթնիկ փոքրամասնություններին։
Հազարավոր մարդիկ ապաստան են գտել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում։ Այնտեղ պարզապես այլևս տեղ չգա զինված խմբավորումների վայրագություններից փախչող բնակիչներին ընդունելու համար:
Որոշ ընտանիքների հաջողվել է փախչել Լիբանան։ Սակայն մեծ մասը հայտնվել է թակարդում։ Մարդիկ սոցցանցերում տեսանյութեր են տեղադրում՝ խնդրելով օգնել և փրկել իրենց:
Սոցցանցերի արաբական տիրույթում գրում են, որ հանգստյան օրերին իշխանությունները կարգադրել են փակել Լաթաքիայի մուտքերը, ինչպես նաև հրամայել են համախոհներին դադարեցնել տեղի ունեցողի նկարահանումները։
Մահացածների ստույգ թիվն այս պահին հնարավոր չէ հաշվարկել։ Տեղեկություններ կան, որ դիերն այրում կամ ծովն են նետում։
Խմբավորումների անխղճությունը բացասական արձագանք է առաջացրել նույնիսկ երկրի սունի բնակչության շրջանում: Դամասկոսի և Ռոժավայի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելու զանգվածային բռնությունների դեմ։

Համաշխարհային հանրության արձագանքը

Մարտի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ խորհրդակցություններ անցկացնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Մինչ այդ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը մեծ հայտարարություն էր տարածել՝ խստորեն դատապարտելով վերջին հարձակումները, որոնք, ըստ տեղեկությունների, իրականացվել են ասադամետ տարրերի կողմից Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի դեմ և ցանկացած բռնություն խաղաղ բնակչության դեմ:
ԵՄ-ն, որն ավելի վաղ շտապել էր ողջունել Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է որպես ալ-Ջուլանի) իշխանության գալը և դադարեցրել պատժամիջոցների մի մասը ՍԱՀ-ի դեմ, նույնպես կոչ է արել «բոլոր արտաքին ուժերին ամբողջությամբ հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»:
Լաթաքիայում Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգության ուժերի բախումները վերսկսվել են
Նույն օրը ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի հստակ դիրքորոշմամբ հանդես եկավ՝ դատապարտելով «արմատական իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանում»։
ԱՄՆ–ն հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաներին, դրուզներին, ալավիներին և քրդերին: ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այդ զանգվածային սպանությունների մեղավորներին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն իր հերթին հորդորել է անհապաղ դադարեցնել Սիրիայի ափամերձ շրջաններում քաղաքացիական անձանց սպանությունները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել «բոլոր սպանությունների և այլ խախտումների արագ, թափանցիկ և անաչառ հետաքննություն իրականացնել»: Նրա խոսքով՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ինչպես նշվում է հրապարակումներում, հասարակական բողոքի ճնշման ներքո Սիրիայի ներկայիս ղեկավար Ահմեդ ալ-Շարաան շտապեց հրաժարվել ափին տեղի ունեցող իրադարձություններից՝ հայտարարելով, որ իրենք պայքարում են ապստամբ «Ասադի ռեժիմի մնացորդների» դեմ, իսկ քաղաքացիական բնակչության հետ հաշվեհարդար են տեսնում իշխանությունների հետ կապ չունեցող խմբերի մարտիկները: Նա նաև կարգադրել է ստեղծել «անկախ հանձնաժողովներ»՝ խաղաղ բնակիչների սպանությունները հետաքննելու համար։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար է դարձել Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է որպես Ջուլանի), որը 2025 թվականի հունվարի վերջին հռչակվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ:
Թեև Սիրիայի նոր իշխանությունները աջակցություն են հայտնել երկրի էթնիկ և կրոնական բազմազանությանը, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո կրոնական փոքրամասնությունները հարձակումների և հալածանքների են ենթարկվում Սիրիայի տարբեր մասերում:
Լրահոս
0