https://arm.sputniknews.ru/20250311/amni-ev-ukrainaji-banakcutjunnery-jiddajum-pajmanavvorvatsutjunner-ev-ardjunqner-86648342.html
ԱՄՆ–ի և Ուկրաինայի բանակցությունները Ջիդդայում. պայմանավորվածություններ և արդյունքներ
ԱՄՆ–ի և Ուկրաինայի բանակցությունները Ջիդդայում. պայմանավորվածություններ և արդյունքներ
Sputnik Արմենիա
Բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը շուտով բանակցությունների... 11.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-11T23:03+0400
2025-03-11T23:03+0400
2025-03-11T23:08+0400
ամն
ուկրաինա
բանակցություն
ռուսաստան
սաուդյան արաբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86645615_0:83:1280:804_1920x0_80_0_0_da16627accfbb6c6d65904779b4c80cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան վեց ժամ և դրական ու արդյունավետ են եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել հանդիպման ընթացքի մասին, և ստացված լուրերը դրական են գնահատվում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը շուտով ամբողջական զեկույց կներկայացնեն բանակցությունների վերաբերյալ:Զելենսկին պետք է ապացուցի կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը․ ՊետդեպՀանդիպմանը քննարկվել են հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ: Այդ քայլը, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, ուղղված է «ուկրաինական տնտեսության ամրապնդմանը», ինչպես նաև «երկրի երկարաժամկետ բարգավաճմանը և անվտանգության ապահովմանը»:Բացի այդ, ըստ Reuters-ի, ԱՄՆ-ն անհապաղ կվերսկսի Ուկրաինային հետախուզական և ռազմական օգնություն տրամադրելը: Վաշինգտոնը նաև նախատեսում է հրադադարի առաջարկները փոխանցել Ռուսաստանին մի քանի ուղիներով՝ դրական պատասխանի հույսով։Պեսկովը դրական է որակել Զելենսկու պատրաստակամությունը խաղաղ կարգավորման վերաբերյալԲանակցություններն ընթացել են փակ ռեժիմով, ուկրաինական կողմից դրանց մասնակցել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը: Քննարկումները տևել են ավելի քան վեց ժամ, առաջին չորս ժամից հետո կողմերը կարճատև ընդմիջում են արել։ԱՄՆ նախագահի օգնական Մայք Ուոլցը հանդիպումից հետո նշել է, որ Կիևը հանդիպմանը «դիվանագիտական քայլերի պատրաստակամություն է ցուցաբերել» և տրամադրված է հակամարտության կարգավորման:
ամն
ուկրաինա
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0b/86645615_117:0:1254:853_1920x0_80_0_0_212d8023075e0c8e86a96ddb8263df47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, բանակցություն, ռուսաստան, սաուդյան արաբիա
ամն, ուկրաինա, բանակցություն, ռուսաստան, սաուդյան արաբիա
ԱՄՆ–ի և Ուկրաինայի բանակցությունները Ջիդդայում. պայմանավորվածություններ և արդյունքներ
23:03 11.03.2025 (Թարմացված է: 23:08 11.03.2025) Բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը շուտով բանակցությունների վերաբերյալ ամբողջական զեկույց կներկայացնեն:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ջիդդայում (Սաուդյան Արաբիա) տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան վեց ժամ և դրական ու արդյունավետ են եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել հանդիպման ընթացքի մասին, և ստացված լուրերը դրական են գնահատվում: Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը շուտով ամբողջական զեկույց կներկայացնեն բանակցությունների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս շուտ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ: Այդ քայլը, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, ուղղված է «ուկրաինական տնտեսության ամրապնդմանը», ինչպես նաև «երկրի երկարաժամկետ բարգավաճմանը և անվտանգության ապահովմանը»:
Բացի այդ, ըստ Reuters-ի, ԱՄՆ-ն անհապաղ կվերսկսի Ուկրաինային հետախուզական և ռազմական օգնություն տրամադրելը: Վաշինգտոնը նաև նախատեսում է հրադադարի առաջարկները փոխանցել Ռուսաստանին մի քանի ուղիներով՝ դրական պատասխանի հույսով։
Բանակցություններն ընթացել են փակ ռեժիմով, ուկրաինական կողմից դրանց մասնակցել են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը: Քննարկումները տևել են ավելի քան վեց ժամ, առաջին չորս ժամից հետո կողմերը կարճատև ընդմիջում են արել։
ԱՄՆ նախագահի օգնական Մայք Ուոլցը հանդիպումից հետո նշել է, որ Կիևը հանդիպմանը «դիվանագիտական քայլերի պատրաստակամություն է ցուցաբերել» և տրամադրված է հակամարտության կարգավորման: