https://arm.sputniknews.ru/20250309/zelenskin-petq-e-apacuci-kargavvorman-veraberjal-ir-mtadrutjunneri-lrjutjuny-petdep-86560772.html
Զելենսկին պետք է ապացուցի կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը․ Պետդեպ
Զելենսկին պետք է ապացուցի կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը․ Պետդեպ
Sputnik Արմենիա
Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար: 09.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-09T11:38+0400
2025-03-09T11:38+0400
2025-03-09T11:39+0400
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
ուկրաինա
ամն
ռուսաստան
պատերազմ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_0:84:1600:984_1920x0_80_0_0_740a5afa2eb8d5ca3c96c5d9f5bf2048.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար։ Այնուհետև Զելենսկին, Բրյուսի խոսքով, իր գրառումով խոստովանեց, որ իրավիճակը ծրագրվածի համաձայն և լավ չզարգացավ: Նրա խոսքով՝ դրանով նա ցույց տվեց, որ հասկանում է խնդրի լրջությունը։ԱՄՆ վարչակազմի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը չի փոխվել. կարգավորման հասնելու նպատակը նույնն է, իսկ Ուկրաինայում առայժմ փակուղային իրավիճակ է, մարտերը շարունակվում են, և հակամարտության կարգավորման համար, Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտ են բանակցություններ։Որպես առաջին քայլ նա առաջարկել է գերիների ազատ արձակում, հրադադար երկնքում՝ հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին ռումբերով հարվածնելու արգելք, ինչպես նաև անհապաղ զինադադար ծովում: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուց համապատասխան նամակ է ստացել։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86420839_89:0:1512:1067_1920x0_80_0_0_deac27ec2f6b04a5f842c99f932de2a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ուկրաինա, ամն, ռուսաստան, պատերազմ, բանակցություն
վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, ուկրաինա, ամն, ռուսաստան, պատերազմ, բանակցություն
Զելենսկին պետք է ապացուցի կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը․ Պետդեպ
11:38 09.03.2025 (Թարմացված է: 11:39 09.03.2025) Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե նախագահն ու պետքարտուղարը համարեն, որ Զելենսկին լուրջ է տրամադրված, և մենք հասկանանք, որ կարողանում ենք առաջ շարժվել, ապա այդպես էլ կանենք։ Անհամբեր սպասում ենք դրան»,- ասել է Բրյուսը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Զելենսկու պահվածքը Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նկատողություն արեց անհարգալից վերաբերմունքի համար, անակնկալ էր ամերիկյան կողմի համար։ Այնուհետև Զելենսկին, Բրյուսի խոսքով, իր գրառումով խոստովանեց, որ իրավիճակը ծրագրվածի համաձայն և լավ չզարգացավ: Նրա խոսքով՝ դրանով նա ցույց տվեց, որ հասկանում է խնդրի լրջությունը։
ԱՄՆ վարչակազմի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումը չի փոխվել. կարգավորման հասնելու նպատակը նույնն է, իսկ Ուկրաինայում առայժմ փակուղային իրավիճակ է, մարտերը շարունակվում են, և հակամարտության կարգավորման համար, Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով, անհրաժեշտ են բանակցություններ։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճից հետո Զելենսկին փորձել էր ներողություն խնդրել` նշելով, որ ցավում է կատարվածի համար, ինչպես նաև հայտարարել էր, որ համաձայն է հնարավորինս շուտ բանակցել: Զելենսկին հայտարարել էր, որ ինքն ու իր թիմը պատրաստ են աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարությամբ» խաղաղության հասնելու համար:
Որպես առաջին քայլ նա առաջարկել է գերիների ազատ արձակում, հրադադար երկնքում՝ հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին ռումբերով հարվածնելու արգելք, ինչպես նաև անհապաղ զինադադար ծովում: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկուց համապատասխան նամակ է ստացել։