https://arm.sputniknews.ru/20250310/rdum-bacahajtvats-lrtesneric-1y-ashkhatel-e-em-um-lvondvoni-nerkajacucchutjunum-adts-86578636.html
ՌԴ–ում բացահայտված լրտեսներից մեկը աշխատել է ԵՄ-ում Լոնդոնի ներկայացուցչությունում. ԱԴԾ
ՌԴ–ում բացահայտված լրտեսներից մեկը աշխատել է ԵՄ-ում Լոնդոնի ներկայացուցչությունում. ԱԴԾ
Sputnik Արմենիա
ԱԴԾ-ն ընդգծել է, որ Ռուսաստանում օտարերկրյա լրտեսներին բացահայտելու աշխատանքները կշարունակվեն։ 10.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-10T14:07+0400
2025-03-10T14:07+0400
2025-03-10T14:13+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
մեծ բրիտանիա
լրտես
լրտեսություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07/85/078529_0:156:3001:1844_1920x0_80_0_0_863e5db90ce591820e9259ac42531a62.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բացահայտված լրտեսներից մեկը` Մայքլ Սքիները, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, նախկինում պաշտոններ է զբաղեցրել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր ևս երկու բրիտանացի լրտեսների բացահայտման մասին, որոնց գործունեությունը սպառնում էր երկրի անվտանգությանը։ Դրա հետ կապված դիվանագետներին զրկել են հավատարմագրումից` պարտավորեցնելով երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը։Պուտինը ՌԴ հատուկ ծառայություններին հանձնարարել է կիբեռսպառնալիքի դեմ նոր մեթոդներ փնտրելԲաց աղբյուրների համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի նոյեմբերը նա այնտեղ աշխատել է որպես առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ղեկավարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում գերատեսչական ուղղություններից մեկը։ Բացի այդ, նա աշխատել է Բրիտանիայի հարկահավաքման և մաքսային տուրքերի հավաքման վարչությունում, ինչպես նաև մասնակցել European Fast Stream ծրագրին, որը նախատեսված է Բրյուսելում և Լյուքսեմբուրգում ԵՄ պատվիրակության ապագա աշխատակիցներ պատրաստելու համար։ԱԴԾ-ն ընդգծել է, որ Ռուսաստանում օտարերկրյա լրտեսներին բացահայտելու աշխատանքները կշարունակվեն։Օդեդրայի և Սքիների բացահայտումը ռուսական հակահետախուզության առաջին լուրջ հարվածը չէ բրիտանական դեսպանատան տանիքի տակ գործող լրտեսական ցանցին։2024 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը դադարեցրեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը, որոնք ներգրավված էին հետախուզական գործունեության մեջ։ ԱԴԾ-ն այն ժամանակ հայտարարեց, որ ստացված փաստաթղթերը հաստատում են` Լոնդոնը համակարգել է ռազմաքաղաքական իրավիճակի սրումը։Այդ գործունեության առանցքային կենտրոնը եղել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենությունը, որը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի ռազմավարական թուլացմանն ուղղված ստորաբաժանման է վերածվել։ԼԺՀ–ում ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցող անձԱԴԾ-ն նաև նշել է, որ վտարված բրիտանացի «դիվանագետները» մասնակցել են ՀԿ-ների օտարերկրյա գործակալների հանդիպումներին, մասնակցել միգրանտների շահերի լոբբինգին և օգտագործել փոքր երեխաներին՝ հետախուզական գործողությունները թաքցնելու համար:2024 թվականի նոյեմբերին ԱԴԾ-ն բացահայտել է ևս մեկ լրտեսի՝ դեսպանատան երկրորդ քարտուղար Ուիլքս Էդվարդ Պրայորին, որը նույնպես հետախուզական գործունեություն է ծավալել Ռուսաստանի դեմ։ Հատկանշական է, որ նա փոխարինել է նախկինում վտարված բրիտանացի վեց գործակալներից մեկին, սակայն, ինչպես պարզվել է, նույնպես կեղծ տեղեկություններ է հայտնել երկիր մուտք գործելիս։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07/85/078529_166:0:2833:2000_1920x0_80_0_0_ddb3666634121befcfbaf315fdf1b639.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մեծ բրիտանիա, լրտես, լրտեսություն, ռուսաստան
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , մեծ բրիտանիա, լրտես, լրտեսություն, ռուսաստան
ՌԴ–ում բացահայտված լրտեսներից մեկը աշխատել է ԵՄ-ում Լոնդոնի ներկայացուցչությունում. ԱԴԾ
14:07 10.03.2025 (Թարմացված է: 14:13 10.03.2025) ԱԴԾ-ն ընդգծել է, որ Ռուսաստանում օտարերկրյա լրտեսներին բացահայտելու աշխատանքները կշարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բացահայտված լրտեսներից մեկը` Մայքլ Սքիները, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, նախկինում պաշտոններ է զբաղեցրել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր ևս երկու բրիտանացի լրտեսների բացահայտման մասին, որոնց գործունեությունը սպառնում էր երկրի անվտանգությանը։ Դրա հետ կապված դիվանագետներին զրկել են հավատարմագրումից` պարտավորեցնելով երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը։
Բաց աղբյուրների համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի նոյեմբերը նա այնտեղ աշխատել է որպես առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ղեկավարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում գերատեսչական ուղղություններից մեկը։ Բացի այդ, նա աշխատել է Բրիտանիայի հարկահավաքման և մաքսային տուրքերի հավաքման վարչությունում, ինչպես նաև մասնակցել European Fast Stream ծրագրին, որը նախատեսված է Բրյուսելում և Լյուքսեմբուրգում ԵՄ պատվիրակության ապագա աշխատակիցներ պատրաստելու համար։
«Պարզվել է, որ Մոսկվա ուղարկված դեսպանատան երկրորդ քարտուղար Ալկեշ Օդեդրան (ծնված 25.12.1990 թվ.) և Մայքլ Սքիները (ծնված 30.06.1992 թվ.), դեսպանատան քաղաքական բաժնի առաջին քարտուղարը` Տաբասում Ռաշիդի ամուսինը, ՌԴ մուտք գործելու թույլտվություն ստանալիս միտումնավոր կեղծ տվյալներ են նշել, ինչով խախտել են ՌԴ օրենսդրությունը։ Միևնույն ժամանակ ԱԴԾ–ն բացահայտել է նրանց` ՌԴ անվտանգությանը սպառնացող հետախուզական քայքայիչ գործունեության հատկանիշները»,- հայտարարել են գերատեսչությունում։
ԱԴԾ-ն ընդգծել է, որ Ռուսաստանում օտարերկրյա լրտեսներին բացահայտելու աշխատանքները կշարունակվեն։
Օդեդրայի և Սքիների բացահայտումը ռուսական հակահետախուզության առաջին լուրջ հարվածը չէ բրիտանական դեսպանատան տանիքի տակ գործող լրտեսական ցանցին։
2024 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը դադարեցրեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը, որոնք ներգրավված էին հետախուզական գործունեության մեջ։ ԱԴԾ-ն այն ժամանակ հայտարարեց, որ ստացված փաստաթղթերը հաստատում են` Լոնդոնը համակարգել է ռազմաքաղաքական իրավիճակի սրումը։
Այդ գործունեության առանցքային կենտրոնը եղել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենությունը, որը հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի ռազմավարական թուլացմանն ուղղված ստորաբաժանման է վերածվել։
ԱԴԾ-ն նաև նշել է, որ վտարված բրիտանացի «դիվանագետները» մասնակցել են ՀԿ-ների օտարերկրյա գործակալների հանդիպումներին, մասնակցել միգրանտների շահերի լոբբինգին և օգտագործել փոքր երեխաներին՝ հետախուզական գործողությունները թաքցնելու համար:
2024 թվականի նոյեմբերին ԱԴԾ-ն բացահայտել է ևս մեկ լրտեսի՝ դեսպանատան երկրորդ քարտուղար Ուիլքս Էդվարդ Պրայորին, որը նույնպես հետախուզական գործունեություն է ծավալել Ռուսաստանի դեմ։ Հատկանշական է, որ նա փոխարինել է նախկինում վտարված բրիտանացի վեց գործակալներից մեկին, սակայն, ինչպես պարզվել է, նույնպես կեղծ տեղեկություններ է հայտնել երկիր մուտք գործելիս։