https://arm.sputniknews.ru/20250308/haravajin-kvoreaji-nakhagahn-azat-kardzakvi-zlm-86550888.html
Հարավային Կորեայի նախագահն ազատ կարձակվի. ԶԼՄ
Հարավային Կորեայի նախագահն ազատ կարձակվի. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։ 08.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-08T16:43+0400
2025-03-08T16:43+0400
2025-03-08T18:23+0400
հարավային կորեա
նախագահ
յուն սոկ յոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83965766_0:84:1600:984_1920x0_80_0_0_b1e0d96ffc7b8fbb730b058cd1d2687c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր դուրս կգա մեկուսարանից։ Ի կատարումն Հարավային Կորեայի դատարանի որոշման, որով չեղյալ է հայտարարվել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի երկարաձգման խնդրանքը, երկրի դատախազությունը որոշել է նրան ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը։Մինչ այդ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները խռովության մեղադրանքով ձերբակալել էին պաշտոնից ժամանակավորապես հեռացված, բայց գործող նախագահ Յուն Սոկ-Յոլին: Ինքը՝ նախագահը, կամավոր հարցաքննության գնալը որակել էր որպես արյունահեղությունից խուսափելու քայլ` ընդգծելով, որ չի ընդունում հետաքննության օրինականությունը։Յուն Սոկ Յոլը կալանքի տակ է հունվարի 15-ից։ Մեկուսարանից նրան ազատ արձակելու որոշումը կայացվել է կալանքի երկարաձգման խնդրանքը մերժելու մասին դատարանի որոշումից 27 ժամ անց:Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմպիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը. նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել էր 204, դեմ՝ 85 պատգամավոր:Խորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
հարավային կորեա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0e/83965766_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7fc02a4cc3586eb7ae93b1e26cd60816.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, նախագահ, յուն սոկ յոլ
հարավային կորեա, նախագահ, յուն սոկ յոլ
Հարավային Կորեայի նախագահն ազատ կարձակվի. ԶԼՄ
16:43 08.03.2025 (Թարմացված է: 18:23 08.03.2025) Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր դուրս կգա մեկուսարանից։ Ի կատարումն Հարավային Կորեայի դատարանի որոշման, որով չեղյալ է հայտարարվել նախագահ Յուն Սոկ Յոլի կալանքի երկարաձգման խնդրանքը, երկրի դատախազությունը որոշել է նրան ազատ արձակել։ Տեղեկությունը հայտնում է «
Yonhap» գործակալությունը։
Մինչ այդ Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները խռովության մեղադրանքով ձերբակալել էին պաշտոնից ժամանակավորապես հեռացված, բայց գործող նախագահ Յուն Սոկ-Յոլին: Ինքը՝ նախագահը, կամավոր հարցաքննության գնալը որակել էր որպես արյունահեղությունից խուսափելու քայլ` ընդգծելով, որ չի ընդունում հետաքննության օրինականությունը։
«Արտակարգ ռազմական դրության հարցով դատախազության հատուկ քննության շտաբն այսօր հայտարարել է, որ Սեուլի քննչական մեկուսարանին է փոխանցել նախագահ Յունին ազատ արձակելու կարգադրությունը», - նշում է գործակալությունը։
Յուն Սոկ Յոլը
կալանքի տակ է հունվարի 15-ից։ Մեկուսարանից նրան ազատ արձակելու որոշումը կայացվել է կալանքի երկարաձգման խնդրանքը մերժելու մասին դատարանի որոշումից 27 ժամ անց:
Դատախազությունը կարող էր բողոքարկել այդ որոշումը, սակայն չի արել դա։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով
ռազմական դրություն սահմանեց, որը
չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը:
Իմպիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։
Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին պաշտպանեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմպիչմենտը.
նախագահին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել էր 204, դեմ՝ 85 պատգամավոր:
Խորհրդարանի կողմից իմպիչմենտի հաստատման կապակցությամբ Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։