00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կորեայի գործող նախագահին կալանավորել են. ԶԼՄ

© AP Photo / Korea Pool via APՅուն Սոկ Յոլին
Յուն Սոկ Յոլին - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2025
Յուն Սոկ Յոլին
Բաժանորդագրվել
Սա Հարավային Կորեայի պատմության մեջ հեռացված, բայց գործող նախագահի առաջին կալանավորումն է:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ քննիչները կալանավորել են ժամանակավորապես հեռացված, բայց գործող նախագահ Յուն Սոկ Յոլին՝ ապստամբության մեղադրանքով: Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։
«Վարչությունը կալանավորել է նախագահ Յուն Սոկ Յոլին` ապստամբությունը գլխավորելու մեղադրանքով», – նշում է գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննիչները ժամանել են Հարավային Կորեայի ժամանակավորապես հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլի նստավայր՝ կալանավորման օրդերը կատարելու, սակայն հրամանը ներկայացնելուց հետո դիմադրության են բախվել նրա անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Մոտ երկուսուկես ժամ անց, սանդուղքներ կիրառելով, ոստիկանության և Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության (CIO) աշխատակիցները ներխուժել են նստավայր։ Կալանավորման օրդերն իրականացնելու համար մոբիլիզացվել է շուրջ 200 ոստիկան և վարչության 40 քննիչ։
Քննիչները հունվարի 3-ին ևս փորձել են կատարել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլի կալանավորման հրամանը, սակայն նախագահական պահակախմբի հետ ավելի քան հինգ ժամ տևած ընդհարումից հետո ստիպված էին եղել հանձնվել:
Յուն Սոկ Յոլի փաստաբանները հայտարարել են, որ «կալանքի հրամանը» օրենքի հերթական խախտումն է։ Ավելի վաղ նրանք պնդում էին, որ հրամանն անվավեր է, քանի որ Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը իրավասու չէ հետաքննելու խռովության մասին գործը։ Հակակոռուպցիոն վարչությունը ստանձնել է առաջատար դեր, քանի որ օրենքը պարտավորեցնում է այլ քննչական մարմիններին գործը փոխանցել վարչությանը, եթե դա պահանջի CIO-ի ղեկավարը: Գերատեսչությունից նաև նշել են, որ խռովությունը կապված է պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ։
Լրահոս
0