00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2-րդ փորձն արդյունք տվեց. Հարավային Կորեայի նախագահին իմպիչմենտ են հայտարարել

© AP Photo / Kim Hong-Ji/Pool Photo via AP, FileՅուն Սոկ Յոլ
Յուն Սոկ Յոլ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2024
Յուն Սոկ Յոլ
Բաժանորդագրվել
Իմպիչմենտը նախաձեռնել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախագահին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու փորձի և լիազորությունները գերազանցելու մեջ: Նրանց են միացել իշխող կուսակցության պատգամավորները։
ԵՐԵՎԱՆ,14 դեկտեմբերի — Sputnik. Հարավային Կորեայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:
Իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացրել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախագահին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու փորձի և լիազորությունները գերազանցելու մեջ: Դրա համար առիթ է դարձել Յուն Սոկ Յոլի կողմից առանց օրինական հիմքերի ռազմական դրություն մտցնելը, ինչը, ընդդիմության կարծիքով, խախտում է ժողովրդավարության սկզբունքները։
Ընդդիմությունը նախագահի պաշտոնանկությանը հասավ երկրորդ փորձից՝ ստանալով իշխող կուսակցության պատգամավորների աջակցությունը։ Դեկտեմբերի 7-ին իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը բոյկոտել էր քվեարկությունը։
Բանաձևի նախագծում ասվում է, որ ռազմական դրության ժամանակ նախագահի հրահանգով բանակն ու ոստիկանությունը փորձել են ձերբակալել Ազգային ժողովի պատգամավորներին, գրավել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առգրավել պաշտոնյաների բջջային հեռախոսները և արգելափակել ընդդիմադիր ակտիվիստների հետ կապված մասնավոր սոցիոլոգիական ծառայությունների աշխատանքը:
Իմպիչմենտի հաստատումից հետո Յուն Սոկ Յոլի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Վերջնական պաշտոնանկության հարցը քննելու է Սահմանադրական դատարանը (դրա համար ՍԴ–ին 180 օր է հատկացված)։ Մինչ դատավճռի կայացումը նախագահի պարտականությունները կկատարի վարչապետ Հան Դոկ Սուն:
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Ընդդիմությունը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել՝ համարելով, որ նախագահը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության համար հիմքեր չեն եղել:
Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում կայացավ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը: Իմփիչմենտ չհայտարարվեց, քանի որ իշխող կուսակցությունը բոյկոտեց քվեարկությունը։ Դրանից առաջ Յուն Սոկ Յոլը ներողություն էր խնդրել համաքաղաքացիներից և հայտարարել, որ պետական գործերը, ներառյալ իր լիազորությունների ժամկետի հարցը, վստահում է իշխող կուսակցությանն ու կառավարությանը:
Նախագահը հրահանգել էր դուրս հանել պատգամավորներին. Հարավային Կորեայի հատուկ ուժերի ղեկավար
Լրահոս
0