00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:13
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ալեն Սիմոնյան
Չեմ կարծում, թե համաձայնագրի ստորագրման հարցը փակուղի է մտել․Սիմոնյան
14:05
4 ր
Հայկ Մամիջանյան
Առանց մարտագլխիկների СУ-եր էին գնել, որ մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին անեն․Մամիջանյան
14:10
3 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկիրների պես էին վարձատրվում, իսկ հիմա... Ինչպե՞ս է զարգանում բլոկչեյնը Հայաստանում

© Sputnik / Евгений БиятовԲլոկչեյն
Բլոկչեյն - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2025
Բաժանորդագրվել
Դեռ 5-6 տարի առաջ, երբ բլոկչեյնը նոր ուղղություն էր, մասնագետներին շահավետ առաջարկ էին անում Դուբայից, Հոնկոնգից։ Սակայն ժամանակի ընթացքում նախագծեր սկսեցին հայտնվել նաև Հայաստանում։ Մեկ տարի առաջ Երևանում նույնիսկ բլոկչեյնի մասնագիտական բուհական դասընթաց գործարկեցին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բլոկչեյն-ալգորիթմներ մշակող ՏՏ ընկերություններ Հայաստանում հայտնվեցին մի քանի տարի առաջ, իսկ այսօր նման 10-20 ընկերություն կա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Web3 Armenia հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Երրորդ սերնդի ինտերնետի (web3) տեխնոլոգիաները, որոնք հիմնված են բլոկչեյնի վրա, հեռանկարային են համարվում, բայց դեռևս ռիսկային են: Վստահություն չկա նրանում, երբ web3-ը կկարողանա փոխարինել web2-ին (որը ընկած է ժամանակակից սոցցանցերի և ինտերնետ ծառայությունների հիմքում) կամ արդյոք կկարողանա ընդհանրապես, թե ոչ: Դրա պատճառով բլոկչեյնի ոլորտում ներդրումներն անկայուն են. կտրուկ աճի ժամանակահատվածներին հաջորդում են անկումները:
Հայկական ստարտափները երկու փուլերն էլ անցել են. ճգնաժամի ժամանակ կողմնակի պատվերներ էին վերցնում, իսկ աճի ժամանակ բախվում էին կադրերի սուր պակասի։
© Sputnik / Aram GareginyanԱրտյոմ Հարությունյան
Сооснователь фонда Web3 Armenia Артём Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Արտյոմ Հարությունյան
«Մասնագետների դեֆիցիտի պատճառով նույնիսկ միջին մակարդակի (mid-level) ծրագրավորողի աշխատավարձերն այն ժամանակ հասան ամսական 20-30 հազար դոլարի»,- հիշում է Հարությունյանը։
Նրանք, ովքեր ինքնուրույն էին յուրացնում web3-ը, արագ աշխատանք էին գտնում արտասահմանյան խոշոր ընկերություններում` Դուբայում, Հոնկոնգում և կրիպտոարժույթների ոլորտի այլ կենտրոններում: Վախենալով կադրային արտահոսքից՝ տեղական ընկերությունները սկսեցին ուղիներ փնտրել մասնագետներին պահելու համար:
Սկզբում նախատեսվում էր թրեյնինգներ անցկացնել ընկերություններում հետագա աշխատանքի տեղավորմամբ, սակայն Հայաստանի օրենսդրությունը կամ չի նախատեսում նման մեխանիզմ, կամ այն ​​իրավական առումով վիճահարույց է։ Արդյունքում, ընկերությունները հրաժարվեցին այդ տարբերակից և սկսեցին ֆինանսավորել ուսուցումը առանց ստաժորների համար պարտավորություններ սահմանելու:
Միայն մեր երկրում կարող ես մայթին արկղ տեսնել, որի վրա կրիպտոարժույթ են վաճառում. Փաշինյան
Այդ դասընթացների իրականացումը ստանձնեց Web3 Armenia-ն, մասամբ էլ դրանց ֆինանսավորումն ապահովեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Մեկ տարի առաջ նախարարությունը Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ լիարժեք կրթական ծրագիր սկսեց՝ բակալավրիատ և web3–ի ու բլոկչեյնի ամբիոն։ Առայժմ այնտեղ սովորում է ընդհանուր առարկաներ ուսումնասիրող ուսանողների առաջին խումբը։ Մասնագիտական առարկաները (բլոկչեյնի սկզբունքներ, Solidity, web3, JavaScript լեզուներ և այլն) կսկսեն ուսումնասիրել երկրորդ կուրսից: Դասախոսությունները կկարդան տեղական ընկերությունների, Web3 Armenia հիմնադրամի մասնագետները և արտերկրից հրավիրված փորձագետները։
«Սփյուռքի մեր որոշ գործընկերներ համաձայնել են կամավորական հիմունքներով դասախոսություններ կարդալ, ընդ որում ոչ միայն հեռավար, այլև առկա ձևաչափով` Հայաստանում», – նշեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է աշխատանքային հեռանկարներին, ըստ նրա, web3-ը շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկը, թեև նախկին գերբարձր աշխատավարձերն այլևս չկան: Ինչպես և AI-ի կամ քվանտային ծրագրավորման դեպքում, Հայաստանում web3-ի դեպքում աշխատավարձերը ՏՏ–ի միջինից երկու-երեք անգամ բարձր են։ Դա պայմանավորված է ոչ միայն մասնագետների մեծ պահանջարկով, այլև, այսպես կոչված, ռիսկի համար պարգևավճարով՝ շուկան անկայուն է, պահանջվում է երկարաժամկետ ուսուցում, իսկ հետագայում աշխատանքը կորցնելու հավանականություն կա։
Միևնույն ժամանակ մասնագետների պահանջարկն աճում է, քանի որ ընկերությունները սկսում են ավելի բարդ պատվերներ վերցնել: Որոշ ծրագրավորողներ, փորձելով իրենց ուժերը աութսորսինգում, արդեն սկսել են ստեղծել իրենց արտադրանքը: Նման ընկերություններից են Fastex-ը և մի քանի այլ ընկերություններ, այդ թվում՝ մեկը, որը, բարեհաջող հանգամանքների դեպքում, առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարող է համալրել «միաեղջյուրների» (ավելի քան 1 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերություն) շարքը:
Նախկինում Ռուսաստանից բլոկչեյն մշակողների երեք թիմ էր աշխատում Հայաստանում, սակայն հետագայում նրանք բոլորը տեղափոխվեցին երրորդ երկրներ։ Նրանց մի մասը լքեց երկիրը կրիպտոարժույթների շրջանառության հնարավոր կարգավորման մասին լուրերից հետո, քանի որ հենց դրանցով էին նրանք աշխատավարձ ստանում։
Լրահոս
0