00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
22:56
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն մեր երկրում կարող ես մայթին արկղ տեսնել, որի վրա կրիպտոարժույթ են վաճառում. Փաշինյան

© SputnikПремьер-мионистр Никол Пашинян во время пресс-конференции (31 января 2025). Еревaн
Премьер-мионистр Никол Пашинян во время пресс-конференции (31 января 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ մեր երկրում կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող առաջին նախագիծն է ընդունվում։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանում այսուհետ կրիպտոարժույթի առուվաճառքի ոլորտը կկարգավորվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր երկրում կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող առաջին նախագիծն է ընդունվում։
ՀՀ իշխանությունները կվերահսկեն կրիպտոարժույթով գործարքները
Վարչապետը սրտնեղել էր, որ ՀՀ պետական կառավարման համակարգը, որպես այդպիսին, գիտելիք չունի համակարգված կրիպտոարժույթների մասին, քանի որ այդ թեմային չեն առնչվում։
«Ինչքան էլ նկատելու չտանք, կրիպտոարժույթները գոյություն ունեն, և ոնց որ թե իրենց գոյությունը գնալով ավելի ու ավելի է նկատելի դառնում»,– հայտարարեց Փաշինյանը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշեց մի շարք կարգավորումներ, որոնք կգտնվեն ԿԲ վերահսկողության ներքո։
«Կրիպտոարժույթների թողարկողը երբ կրիպտոակտիվների վերաբերյալ հրապարակային առաջարկ է ներկայացնում, այդ դեպքում նա ԿԲ պետք է ներկայացնի առաջարկի փաստաթուղթ։ Դա ավելի թեթև տարբերակ է, քան այն, ինչ այսօր ներկայացնում են պարտատոմսեր թողարկողները։ Ծառայություններ մատուցողների համար սահմանվում են մուտքի պահանջներ, այսինքն` ԿԲ–ն պետք է տեսնի` ովքեր են ղեկավարները, նշանակալից սեփականատերերը, և կսահմանվեն կապիտալի նվազագույն սահմաններ։ Այսինքն, մարդուն առաջարկ անելիս բոլոր պայմանները պետք է պահվեն»,– հայտարարեց Գալստյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխարհում նման երկիր չկա, որ տեխնոլոգիաները զարգանան առանց կարգավորումների։
«Էդ միայն մեր երկրում կարող է լինել, որ մայթով գնաս ու մեկ էլ տեսնես` մի արկղ է դրած, վրան կրիպտոարժույթ է գրված ու ասեն` կարո՞ղ է` առնես։ Դրա համար էլ կրիպտոարժույթը չի զարգանում։ Մարդիկ, եթե ուրիշ տեղ իմանան, որ մեր երկրի մայրաքաղաքում տեղեր կան` փողոցով քայլելով գնում ես, տեսնում ես մի պատուհան, նայում ես, ասում ես` կարո՞ղ է կրիպտոարժույթ ունենաք, հա՞, դե մի 4 հատ տվեք, կզարմանան։ Սա աբսուրդ է, որ տեխնոլոգիաների տանիքի ներքո ինչ–որ գործողություններ ենք անում։ Սա բացարձակապես անընդունելի է։ Դա անհամատեղելի է պետության հետ»,– բարկացավ Փաշինյանը։
Կրիպտոշուկան վերահսկելն անհնարին է, դա աբստրակցիա է. մասնագետ
Ըստ նրա` տեխնոլոգիական համայնքն ինքը պետք է գա, ասի կառավարությանը` կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման խնդիր կա, իսկ եթե չի ասում, ուրեմն մի բան կա։
«Այսինքն, ստացվում է` մենք պետք է պատահական իմանա՞նք, որ նման բան կա։ Ես, օրինակ, կյանքում չեմ առնչվել կրիպտոարժույթների հետ. դա իմ` տեխնոլոգիական ոչ ժամանակակից լինելու մասին է խոսում։ Իհարկե, դա լավ բան չէ»,– խոստովանեց վարչապետը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ավելացրեց, որ իրենց ստուգողները երբ փորձում են այս ոլորտի հետ առնչվել, չեն հասկանում` ինչ անել։ Նրանք բախվում են մի իրավիճակի հետ, երբ տնտեսվարողը չի հասկանում` ինչպես այդ հարկը վճարել, և ստուգողն իր հերթին չի հասկանում` ինչպես հաշվարկել այդ հարկը։ Այս նախագիծը, ըստ նրա, ՊԵԿ–ի համար իրավիճակի կարգավորման հիմք կդառնա։
Հավելենք, որ առաջիկայում «Կրիպտոակտիվների մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ–ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով
Լրահոս
0