https://arm.sputniknews.ru/20250307/avrvoraji-havaknvordneric-fatiman-vorvoshel-e-meknel-baqu-ev-nerka-linel-vardanjani-datin-86540005.html
«Ավրորայի» հավակնորդներից Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատին»
«Ավրորայի» հավակնորդներից Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատին»
Sputnik Արմենիա
Սայիդա Ղուլամ Ֆաթիման բոլորին խնդրել է միանալ իրեն և ցույց տալ իրենց համերաշխությունը։ 07.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-07T21:02+0400
2025-03-07T21:02+0400
2025-03-07T21:15+0400
ռուբեն վարդանյան
ավրորա
բաքու
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/07/86539824_307:0:1160:480_1920x0_80_0_0_033a750c9380373fa19ad0001a5a1ed6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:Այդ մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/07/86539824_413:0:1053:480_1920x0_80_0_0_d8877a0ac3b073ee48ad7648cc4c7c95.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, ավրորա, բաքու, դատ
ռուբեն վարդանյան, ավրորա, բաքու, դատ
«Ավրորայի» հավակնորդներից Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Վարդանյանի «դատին»
21:02 07.03.2025 (Թարմացված է: 21:15 07.03.2025) Սայիդա Ղուլամ Ֆաթիման բոլորին խնդրել է միանալ իրեն և ցույց տալ իրենց համերաշխությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:
Այդ մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը Х-ի իր էջում:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից
ձայնային ուղերձ է հղել և ընտանիքի անդամներին խնդրել է հրապարակել այն։ Նա ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Որ այն, ինչ անում է, ճիշտ է, քանի որ դա միակ ճանապարհն է դուրս բերելու բոլորին այն անտարբերությունից, որում գտնվում են:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։