00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը Գազայի հատվածից օրական 2500 բնակչի ելքի պլան է պատրաստել

© AP Photo / Abdel Kareem HanaԳազայի հատվածի բնակիչներ. արխիվային լուսանկար
Գազայի հատվածի բնակիչներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2025
Բաժանորդագրվել
Անկլավը լքածների մեծ մասին ընդունել են արաբական երկրները, սակայն ոմանք արդեն մեկնել են Ռումինիա և Իտալիա՝ առանց վերադառնալու մտադրության:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իսրայելցի զինվորականներն ավարտել են պլանի մշակումը, որը նախատեսում է Գազայի հատվածի 2,5 հազարական բնակիչների ամենօրյա մեկնում իրենց ընդունելու պատրաստ երրորդ երկրներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պլանը մշակվել է պաշտպանության նախարարի վերջին հրահանգի համաձայն և հրապարակվել է «Israel Hayom» թերթի կողմից՝ վկայակոչելով անվտանգության համակարգի աղբյուրները:
Թերթի տվյալներով՝ պաղեստինցիները կարող են անկլավը լքել երեք երթուղիներով. ծովով՝ Իսրայելի տարածքով դեպի Աշդոդ նավահանգիստ, օդով՝ Իսրայելի հարավում գտնվող Ռամոն օդանավակայանով, և ցամաքով՝ «Ռաֆահ» անցակետով դեպի Եգիպտոս:
ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ
Վերջին երթուղով Գազայի հատվածից արդեն մեկնել է 35 հազար մարդ, որոնցից շատերն այնուհետև արտագաղթել են այլ երկրներ:
Թերթը հայտնում է, որ երկրներից մեկը հետաքրքրություն է հայտնել պաղեստինցի շինարար-բանվորներին ընդունելու հարցում, սակայն միջազգային արձագանքի պատճառով այդ գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է:
«Իսրայելը շահագրգռված է, որպեսզի որքան հնարավոր է` շատ բնակիչներ լքեն Գազայի հատվածը, և թույլ է տալիս, որ վիրավորների և հիվանդների հետ միասին մեկնեն նաև նրանց ընտանիքի անդամները», - նշում է «Israel Hayom»-ը:
Անկլավը լքածների մեծ մասին ընդունել են արաբական երկրները, սակայն ոմանք արդեն մեկնել են Ռումինիա և Իտալիա՝ առանց վերադառնալու մտադրության:
Փետրվարի սկզբին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հանձնարարել էր մշակել ծրագիր, որով Գազայի բնակիչները կարող են ինքնակամ լքել տարածաշրջանը: Նույն ամսվա կեսին Իսրայելի ՊՆ-ն հայտարարեց պաղեստինցիների կամավոր արտագաղթի հարցերով հատուկ վարչություն ստեղծելու մասին:
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է «վերահսկողության տակ վերցնել» Գազան, վերականգնել տարածաշրջանը և այն վերածել «մերձավորարևելյան Ռիվիերայի»: Նա Գազայի հատվածն անվանեց «քանդման ենթակա» և առաջարկեց բնակիչներին տեղափոխվել Հորդանան կամ Եգիպտոս։ Թրամփը նաև չբացառեց ամերիկյան զորքեր Գազա ուղարկելու հնարավորությունը և խոստացավ անձամբ այցելել տարածաշրջան:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտեց Թրամփի հայտարարությունը՝ անընդունելի համարելով պաղեստինցիների վերաբնակեցման մասին նրա առաջարկը: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը ևս իր անհամաձայնությունը հայտնեց ԱՄՆ դիրքորոշման հետ: Միևնույն ժամանակ, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը խորհրդարանում Գազայի հատվածն անվանեց «ձախողված էքսպերիմենտ»՝ առաջարկելով լրջորեն դիտարկել անկլավի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի գաղափարները:
Լրահոս
0