https://arm.sputniknews.ru/20250302/hamas-sharzhumy-israjelin-meghadrel-e-hradadari-hamadzajnagiry-sabvotazhi-entarkelu-mej-86319402.html
ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ
ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ
Sputnik Արմենիա
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել Իսրայելին պարտավորեցնել կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետագա սրացումից խուսափելու... 02.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-02T17:08+0400
2025-03-02T17:08+0400
2025-03-02T18:18+0400
համաս
իսրայել
հրադադար
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/08/85583410_0:12:1600:912_1920x0_80_0_0_a4e5c1b9bdc8c5ce777e7e225ab24cd3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Իսրայելի հետ հրադադարի մասին եռափուլ համաձայնագրին և պահպանում է այն ամբողջ ծավալով, սակայն ընթացիկ փուլում Իսրայելը սաբոտաժի է ենթարկում այդ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման նոր առաջարկների մասին:Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի 1–ի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։ Դրանից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց Գազայի հատված մարդասիրական օգնության ներմուծման դադարեցման մասին։«Այն, ինչ անում են Նեթանյահուն և նրա կառավարությունը, որին աջակցում է ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հրադադարի համաձայնագրի աղաղակող խախտում է։ Դրանով նրանք կրում են իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը․․․ Նրանք սաբոտաժի են ենթարկում համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում էր, որոշակի կայունություն և անվտանգություն կբերի բոլորի համար և ճանապարհ կբացի առաջ»,-նշվում է հայտարարության մեջ։Գազայի հատվածի հյուսիսին հարվածներ են հասցվել սպառնալիքները վերացնելու համար. ՑԱԽԱԼՆաիմը նաև միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել և Իսրայելին պարտավորեցնել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:Հիշեցնենք, որ նոր ծրագիրը նախատեսում է երկարաձգել հրադադարի ռեժիմը Ռամադանի և Փասեխի ժամանակահատվածի համար ևս մեկուկես ամսով: Ծրագիրը ենթադրում է Գազայի հատվածից իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում՝ դրա իրականացման առաջին օրը։ Մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում ազատ կարձակվեն մնացած բոլոր առևանգվածները։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/08/85583410_177:0:1600:1067_1920x0_80_0_0_57b488382ae4ad1c605ae275e35b2913.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իսրայել, հրադադար, գազայի հատված
համաս, իսրայել, հրադադար, գազայի հատված
ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու մեջ
17:08 02.03.2025 (Թարմացված է: 18:18 02.03.2025) ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել Իսրայելին պարտավորեցնել կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետագա սրացումից խուսափելու համար:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Իսրայելի հետ հրադադարի մասին եռափուլ համաձայնագրին և պահպանում է այն ամբողջ ծավալով, սակայն ընթացիկ փուլում Իսրայելը սաբոտաժի է ենթարկում այդ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հրապարակումները Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման նոր առաջարկների մասին:
«Այս պահի դրությամբ բոլորը հավանաբար արդեն լսել են միջազգային լրատվական գործակալություններում շրջանառվող լուրերը հրադադարի «նոր» համաձայնագրի վերաբերյալ․․․ Մենք (ՀԱՄԱՍ-ը) արդեն միջնորդների, այդ թվում՝ ամերիկացիների միջոցով հրադադարի մասին եռափուլ համաձայնագիր ենք ստորագրել։ Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին և արդեն ազնվորեն իրականացնում ենք այն ամբողջ ծավալով»,-ասվում է հայտարարության մեջ։
Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի 1–ի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։ Դրանից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց Գազայի հատված մարդասիրական օգնության ներմուծման դադարեցման մասին։
«Այն, ինչ անում են Նեթանյահուն և նրա կառավարությունը, որին աջակցում է ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հրադադարի համաձայնագրի աղաղակող խախտում է։ Դրանով նրանք կրում են իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը․․․ Նրանք սաբոտաժի են ենթարկում համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում էր, որոշակի կայունություն և անվտանգություն կբերի բոլորի համար և ճանապարհ կբացի առաջ»,-նշվում է հայտարարության մեջ։
Նաիմը նաև միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել և Իսրայելին պարտավորեցնել կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նոր ծրագիրը նախատեսում է երկարաձգել հրադադարի ռեժիմը Ռամադանի և Փասեխի ժամանակահատվածի համար ևս մեկուկես ամսով: Ծրագիրը ենթադրում է Գազայի հատվածից իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում՝ դրա իրականացման առաջին օրը։ Մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում ազատ կարձակվեն մնացած բոլոր առևանգվածները։