https://arm.sputniknews.ru/20250212/israjeli-pn-ghekavary-hajtararel-e-gazajum-paterazmy-karvogh-e-versksvel-85726540.html
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
Sputnik Արմենիա
Կացը հայտարարել է, որ Գազայի նոր պատերազմը թույլ կտա նաև իրականացնել պաղեստինյան անկլավի վերաբերյալ ԱՄՆ նախագահի գաղափարները։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T22:50+0400
2025-02-12T22:50+0400
2025-02-12T23:10+0400
գազայի հատված
դոնալդ թրամփ
ամն
իսրայել
պաղեստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_a105dcfa7c9e2981fe7721a081215d3f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում պատերազմն ավելի մեծ ինտենսիվությամբ կվերսկսվի, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 15–ին պատանդներին ազատ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։Նախարարը հավելել է, որ Գազայում նոր պատերազմը թույլ կտա նաև իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները պաղեստինյան անկլավի վերաբերյալ:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկողության տակ կվերցնի» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանում վերականգնման աշխատանքների համար, ինչպես նաև այն «մերձավորարևելյան Ռիվիերայի» կվերածի ամբողջ աշխարհի համար։ Դրա հետ մեկտեղ նա Գազայի ներկայիս հատվածը «քանդման հարթակ» էր անվանել և հայտարարել էր, որ դրա բնակիչներին պետք է ընդմիշտ հեռանան այլ երկրներ՝ նրանց բնակության համար առաջարկելով մասնավորապես Հորդանանը կամ Եգիպտոսը: Նա նաև չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է այնտեղ ուղարկել իր բանակը և խոստացել էր անձամբ այցելել Գազայի հատված: Ավելի վաղ հանրապետականներն օրինագիծ էին ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պաշտոնական փաստաթղթերում Արևմտյան ափ շրջանի անվանումը բիբլիական «Հրեաստան և Սամարիա»-ով փոխարինելու մասին:ՀԱՄԱՍ-ը հետաձգել է պատանդների ազատ արձակումըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Թրամփի հայտարարությունը Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու և անկլավի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու վերաբերյալ: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է, որ Պաղեստինը դեմ է ԱՄՆ նախագահի գաղափարին: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը խորհրդարանում ելույթի ժամանակ Գազայի հատվածն անվանել է «ձախողված փորձ» և կոչ է արել ականջալուր լինել անկլավի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու Թրամփի գաղափարներին:
գազայի հատված
ամն
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_51b1f09cb4bbe6785af3f9cbacf22bfe.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, դոնալդ թրամփ, ամն, իսրայել, պաղեստին
գազայի հատված, դոնալդ թրամփ, ամն, իսրայել, պաղեստին
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
22:50 12.02.2025 (Թարմացված է: 23:10 12.02.2025) Կացը հայտարարել է, որ Գազայի նոր պատերազմը թույլ կտա նաև իրականացնել պաղեստինյան անկլավի վերաբերյալ ԱՄՆ նախագահի գաղափարները։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում պատերազմն ավելի մեծ ինտենսիվությամբ կվերսկսվի, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 15–ին պատանդներին ազատ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ չազատագրի իսրայելցի առևանգվածներին, նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը։ Գազայում նոր պատերազմն ինտենսիվությամբ կտարբերվի այն պատերազմից, որն ընթանում էր մինչև հրադադարը և չի ավարտվի առանց ՀԱՄԱՍ-ի պարտության և բոլոր առևանգվածների ազատ արձակման»,-հայտարարել է Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը հավելել է, որ Գազայում նոր պատերազմը թույլ կտա նաև իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները պաղեստինյան անկլավի վերաբերյալ:
Ավելի վաղ
Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկողության տակ կվերցնի» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանում վերականգնման աշխատանքների համար, ինչպես նաև այն «մերձավորարևելյան Ռիվիերայի» կվերածի ամբողջ աշխարհի համար։ Դրա հետ մեկտեղ նա Գազայի ներկայիս հատվածը «քանդման հարթակ» էր անվանել և հայտարարել էր, որ դրա բնակիչներին պետք է ընդմիշտ հեռանան այլ երկրներ՝ նրանց բնակության համար առաջարկելով մասնավորապես Հորդանանը կամ Եգիպտոսը:
Նա նաև չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է այնտեղ ուղարկել իր բանակը և խոստացել էր անձամբ այցելել Գազայի հատված: Ավելի վաղ հանրապետականներն օրինագիծ էին ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պաշտոնական փաստաթղթերում Արևմտյան ափ շրջանի անվանումը բիբլիական «Հրեաստան և Սամարիա»-ով փոխարինելու մասին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Թրամփի հայտարարությունը Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու և անկլավի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու վերաբերյալ: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է, որ Պաղեստինը դեմ է ԱՄՆ նախագահի գաղափարին: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը խորհրդարանում ելույթի ժամանակ Գազայի հատվածն անվանել է «ձախողված փորձ» և կոչ է արել ականջալուր լինել անկլավի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու Թրամփի գաղափարներին: