https://arm.sputniknews.ru/20250306/arcakhi-pn-nakhkin-pvokhnakharar-davit-manukjann-arajin-angam-baqvum-cucmunq-e-tvel-86477507.html
Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել
Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել
Sputnik Արմենիա
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում։ 06.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-06T15:44+0400
2025-03-06T15:44+0400
2025-03-06T15:45+0400
դավիթ մանուկյան
արցախյան պատերազմ
արցախ
բաքու
դատ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84998159_0:49:945:581_1920x0_80_0_0_6589403fd597b367529869c1c3890bf4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախի ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել։Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում Ադրբեջանի բանակի դեմ տարվող մարտերին։Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդն է վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է եղել։ Հերոսական կեցվածք․ Շարմազանովը՝ Բաքվի դատարանում Բակո Սահակյանի ցուցմունքի մասինՀիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84998159_53:0:893:630_1920x0_80_0_0_e958c4b0b72d37260aa56f90316ae6aa.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մանուկյան, արցախյան պատերազմ, արցախ, բաքու, դատ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
դավիթ մանուկյան, արցախյան պատերազմ, արցախ, բաքու, դատ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանն առաջին անգամ Բաքվում ցուցմունք է տվել
15:44 06.03.2025 (Թարմացված է: 15:45 06.03.2025) Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արցախի ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել։
Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մանուկյանն իբր ընդունել է իր «մեղքը»` հայտնելով, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ արցախյան պատերազմներում Ադրբեջանի բանակի դեմ տարվող մարտերին։
Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։
Նա նաև ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդն է վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է եղել։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։