https://arm.sputniknews.ru/20250218/er-riadum-avartvel-en-rus-amerikjan-banakcutjunnery-handipumy-tevel-e-45-zham-85908866.html
Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները. հանդիպումը տևել է 4,5 ժամ
Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները. հանդիպումը տևել է 4,5 ժամ
Sputnik Արմենիա
Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T16:21+0400
2025-02-18T16:21+0400
2025-02-18T16:56+0400
էր ռիադ
ամն
ռուսաստան
բանակցություն
ուկրաինա
սաուդյան արաբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:128:1280:849_1920x0_80_0_0_7bbde700438a39b8eaf8f60ef73321f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տևել է 4,5 ժամ։Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։ Մոտ երկուսուկես ժամ հետո կողմերը 15 րոպե ընդմիջում են վերցրել, իսկ մեկ ժամ անց գնացել ճաշի։Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են առաջ տանել երկկողմ հարաբերությունները` հաշվի առնելով միմյանց շահերը։Ուշակովը նշել է, որ չի կարող պնդել, թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մերձեցում է տեղի ունենում, բայց այդ ուղղությամբ եղել է խոսակցություն։ Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետին, ապա այն դեռևս դժվար է նշել, համենայն դեպս, դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, ինչպես այդ մասին ավելի վաղ գրել էին արևմտյան ԶԼՄ-ները։ՌԴ նախագահի օգնականը նաև ընդգծել է, որ երբ ժամանակը գա, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմեր կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով։ Թե երբ դա կլինի, կորոշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. ԼավրովԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
էր ռիադ
ամն
ուկրաինա
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85906029_0:0:1280:960_1920x0_80_0_0_1732f00b9778215d2a7a036cb126f1bd.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էր ռիադ, ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, սաուդյան արաբիա
էր ռիադ, ամն, ռուսաստան, բանակցություն, ուկրաինա, սաուդյան արաբիա
Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները. հանդիպումը տևել է 4,5 ժամ
16:21 18.02.2025 (Թարմացված է: 16:56 18.02.2025) Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տևել է 4,5 ժամ։
Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։ Մոտ երկուսուկես ժամ հետո կողմերը 15 րոպե ընդմիջում են վերցրել, իսկ մեկ ժամ անց գնացել ճաշի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների
առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ բանակցությունները «վատ չեն անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։
Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են առաջ տանել երկկողմ հարաբերությունները` հաշվի առնելով միմյանց շահերը։
Ուշակովը նշել է, որ չի կարող պնդել, թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մերձեցում է տեղի ունենում, բայց այդ ուղղությամբ եղել է խոսակցություն։ Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետին, ապա այն դեռևս դժվար է նշել, համենայն դեպս, դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, ինչպես այդ մասին ավելի վաղ գրել էին արևմտյան ԶԼՄ-ները։
ՌԴ նախագահի օգնականը նաև ընդգծել է, որ երբ ժամանակը գա, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմեր կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով։ Թե երբ դա կլինի, կորոշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը
փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: