https://arm.sputniknews.ru/20250305/tvogh-pvoghpvoghi-tshnamu-dem-tvogh-misht-pantsa-hajastan-hh-orhnergy-pvopvokhvec-86424736.html
Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան. ՀՀ օրհներգը փոփոխվեց
Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան. ՀՀ օրհներգը փոփոխվեց
Sputnik Արմենիա
Օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ։ 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T11:27+0400
2025-03-05T11:27+0400
2025-03-05T14:33+0400
ազգային ժողովի ընտրություններ
աժ (ազգային ժողով)
օրհներգ
հայաստան
զինանշան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451434_0:84:1600:984_1920x0_80_0_0_9759c60a1f123fec912b8fffcafe6a48.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։«Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն. նախագիծը ԱԺ–ում էՕրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։Ըստ իշխանական պատգամավորների` ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում։Իշխանությունը խորշանք ունի ազգայինի նկատմամբ. Գալստյանը` օրհներգի փոփոխությունների մասինԲացի այդ, օրհներգը պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ–ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։Կլինի նաև օրհներգի պաշտոնական ձայնագրություն մի քանի տարբերակով` և՛ ակապելլա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։ՀՀ օրհներգի տողերի դասավորությունը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը հանձնարարություն է տվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451434_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0c6ab16b1b4d7814e77a2a3e08be2f2c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով), օրհներգ, հայաստան, զինանշան
ազգային ժողովի ընտրություններ, աժ (ազգային ժողով), օրհներգ, հայաստան, զինանշան
Թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան. ՀՀ օրհներգը փոփոխվեց
11:27 05.03.2025 (Թարմացված է: 14:33 05.03.2025) Օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։
Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
Ըստ իշխանական պատգամավորների` ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում։
Բացի այդ, օրհներգը պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ–ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։
Կլինի նաև օրհներգի պաշտոնական ձայնագրություն մի քանի տարբերակով` և՛ ակապելլա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։