00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն. նախագիծը ԱԺ–ում է

© Sputnik / Asatur YesayantsՍիսակ Գաբրիելյան
Սիսակ Գաբրիելյան - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունները հրատապ խնդիր են։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն։ Այս մասին Ազգային ժողովում նախագծի առաջին ընթերցման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Նախագիծը ներկայացնելիս Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում։
Ըստ Գաբրիելյանի` օրհներգը պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Նա ավելացրեց, որ օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ–ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։ Բացի այդ, կլինի օրհներգի պաշտոնական ձայնագրություն, որը կլինի մի քանի տարբերակով` և ակապելա, և միայն նվագախմբի կատարմամբ։
«Ամենատարբեր ժամանակահատվածներում, ամենատարբեր միջոցառումների ժամանակ օրհներգը կատարվել է տարբեր կերպ։ Օրինակ` ԱԺ նստաշրջանի մեկնարկին օրհներգը կատարվեց ճիշտ այն տարբերակով, ինչ մենք առաջարկում ենք օրենքի նախագծով։ Ընդդիմադիր մեր գործընկերները տեղից բղավում էին, որ սա օրենքի խախտում է, որ սա ուրացում ու ոտնահարում է։ Ես շարունակում եմ պնդել, որ դա չի հակասել ՀՀ օրենքին, քանի որ դրա պաշտոնական տարբերակ որևէ տեղ հրապարակված չի եղել»,– հայտարարեց Գաբրիելյանը։
Դահլիճում այդ պահին բացակա ընդդիմադիր պատգամավորներին նա տեղեկացրեց, որ 2015 թվականին` Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցի ժամանակ, այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ներկայությամբ հնչել է հենց այն տարբերակը, ինչ առաջարկվում է այս նախագծով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ալխաս Ղազարյանն իր հերթին ասաց, որ ընդդիմության հավաքներից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը ևս ակապելա կատարել է հենց այս նախագծով առաջարկվող տարբերակը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունները հրատապ խնդիր են։
«Պետական կարևորագույն խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ամբողջացվի և իրացվի մեր կյանքում, որպեսզի սրանից հետո մենք ամաչելու կարիք չունենանք, երբ մեզ հրավիրում են որևէ միջոցառման և մենք լսում ենք օրհներգի մի տարբերակ, որն ավելի լավ էր չլսեինք»,– ասաց նախարարը։
Նա նաև նշեց` պետք է կանոն դարձնել, որ հանրային տարբեր միջոցառումների ժամանակ ներկաները զուգահեռ նաև երգեն օրհներգը։
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 28–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ։ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրհներգը կսահմանափակվի հետևյալ ուղերձով. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
Լրահոս
0