https://arm.sputniknews.ru/20250305/standartneri-erkakiutjun-ynddimadir-patgamavvory-hghi-svona-mnacakanjani-gvortsi-masin-86446797.html
Ստանդարտների երկակիությու՞ն․ ընդդիմադիր պատգամավորը՝ հղի Սոնա Մնացականյանի գործի մասին
Ստանդարտների երկակիությու՞ն․ ընդդիմադիր պատգամավորը՝ հղի Սոնա Մնացականյանի գործի մասին
Sputnik Արմենիա
Վարչապետն էլ նշեց, թե դժգոհություններ ունի դատական համակարգից, լավ չեն աշխատում, ինքն էլ է համաձայն։ 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T19:24+0400
2025-03-05T19:24+0400
2025-03-05T19:26+0400
սոնա մնացականյան
վրաերթ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34719900_0:24:1600:925_1920x0_80_0_0_bf6eab01975a119f8ad6357607bfa9c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած մարդն արագ հայտնաբերվում է և պատասխանատվության ենթարկվում, իսկ 2022թ․ հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած անձը մինչև այսօր պատասխանատվության ենթարկված չէ։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սա՝ ստանդարտների երկակիությու՞ն, հովանավորչությու՞ն։Վարչապետը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի կարծիքի հետ՝ նշելով, թե այսօր, օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չէ։Նա հավաստիացրեց, որ որևէ միջամտություն նշված գործին չի ունեցել։ Հավելեց՝ եթե դատական միջամտություն անելու լինեին, ապա իրենց գործերին կմիջամտեին։ Կատարվողը բնորոշեց որպես «խայտառակություն», բայց նշում է՝ դատական համակարգը պետք է անկախություն ունենա, հետևաբար միջամտությունը բացառվում է։«Ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում, բայց ո՞րն է ճանապարհը՝ գերանդին առնենք, ընկնենք սրա-նրա հետևի՞ց։ Ճանապարհը բարեփոխումները շարունակելն է»,- ասաց վարչապետը։Հավելեց, թե դատաիրավական համակարգի պրոբլեմներն ավելի շատ են, իրենք էլ են հարցեր բարձրացնում, բայց վստահ են՝ դատական համակարգի անկախությունը պետք է պահել։Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։2024 թ. սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34719900_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6ac4b2759045c370cc1e5dfd38868bfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոնա մնացականյան, վրաերթ, նիկոլ փաշինյան
սոնա մնացականյան, վրաերթ, նիկոլ փաշինյան
Ստանդարտների երկակիությու՞ն․ ընդդիմադիր պատգամավորը՝ հղի Սոնա Մնացականյանի գործի մասին
19:24 05.03.2025 (Թարմացված է: 19:26 05.03.2025) Վարչապետն էլ նշեց, թե դժգոհություններ ունի դատական համակարգից, լավ չեն աշխատում, ինքն էլ է համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած մարդն արագ հայտնաբերվում է և պատասխանատվության ենթարկվում, իսկ 2022թ․ հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած անձը մինչև այսօր պատասխանատվության ենթարկված չէ։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սա՝ ստանդարտների երկակիությու՞ն, հովանավորչությու՞ն։
Վարչապետը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորի կարծիքի հետ՝ նշելով, թե այսօր, օրինակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չէ։
«Իմ դեպքում մի շարք աղմկահարույց դեպքերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որոնք որևէ մեկնաբանության չեն ենթարկվում։ Էլ չեմ ասում՝ ես տեսնում են, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են»,- ասաց Փաշինյանը։
Նա հավաստիացրեց, որ որևէ միջամտություն նշված գործին չի ունեցել։ Հավելեց՝ եթե դատական միջամտություն անելու լինեին, ապա իրենց գործերին կմիջամտեին։ Կատարվողը բնորոշեց որպես «խայտառակություն», բայց նշում է՝ դատական համակարգը պետք է անկախություն ունենա, հետևաբար միջամտությունը բացառվում է։
«Ես էլ եմ ասում՝ լավ չեն աշխատում, բայց ո՞րն է ճանապարհը՝ գերանդին առնենք, ընկնենք սրա-նրա հետևի՞ց։ Ճանապարհը բարեփոխումները շարունակելն է»,- ասաց վարչապետը։
Հավելեց, թե դատաիրավական համակարգի պրոբլեմներն ավելի շատ են, իրենք էլ են հարցեր բարձրացնում, բայց վստահ են՝ դատական համակարգի անկախությունը պետք է պահել։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում
վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
2024 թ. սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ
քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։