https://arm.sputniknews.ru/20250305/inch-eghanak-e-spasvum-mart-amsin-surenjany-hajtnec-kankhatesumnerum-pvopvokhutjan-masin-86427338.html
Ի՞նչ եղանակ է սպասվում մարտ ամսին. Սուրենյանը հայտնեց կանխատեսումներում փոփոխության մասին
Ի՞նչ եղանակ է սպասվում մարտ ամսին. Սուրենյանը հայտնեց կանխատեսումներում փոփոխության մասին
Sputnik Արմենիա
Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։ 05.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-05T11:49+0400
2025-03-05T11:49+0400
2025-03-05T12:33+0400
եղանակի տեսություն
եղանակ
գագիկ սուրենյան
գարուն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28829078_0:0:1600:901_1920x0_80_0_0_54277be8e43e76ed2c9436d42ff98dc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նշենք` ամսվա սկզբում հայտարարվեց, որ մարտին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը նորմայի սահմաններում են լինելու։«Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 ... +20 աստիճան, Տավուշում` +20 ... +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 - ... +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 ... +22 աստիճան»,– նշեց Սուրենյանը։Երևանում սպասվում է +21- ... +23 աստիճան տաքություն։Նրա խոսքով` այսօրվանից սկսած Իրաքից շատ տաք օդային հոսանքներ են ներթափանցում։Առաջիկա 10 օրը մեր տարածաշրջանը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում ու օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում կլինի։Գիշերային ժամերին մարտին նվազագույն ջերմաստիճանը հավանաբար կդիտվի երրորդ տասնօրյակում։ Այսպիսով, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում ցուրտ օդային ալիքի ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 7-12 աստիճան։ Լոռիում ջերմաստիճանը գիշերը հնարավոր է իջնի -6 ... -10 աստիճան, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում` -2 ... – 5, Սյունիքի հովտային գոտում` 0 ... -4, իսկ նախալեռներում` -3 ... -8 աստիճան։ Երևանում մարտ ամսվա երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կարող է դիտվել -2 ... -4 աստիճան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28829078_0:0:1420:1065_1920x0_80_0_0_252c222aa170e2247196b3d0ab806ce1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղանակի տեսություն, եղանակ, գագիկ սուրենյան, գարուն, հայաստան
եղանակի տեսություն, եղանակ, գագիկ սուրենյան, գարուն, հայաստան
Ի՞նչ եղանակ է սպասվում մարտ ամսին. Սուրենյանը հայտնեց կանխատեսումներում փոփոխության մասին
11:49 05.03.2025 (Թարմացված է: 12:33 05.03.2025) Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք` ամսվա սկզբում հայտարարվեց, որ մարտին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը նորմայի սահմաններում են լինելու։
Սուրենյանը հայտնեց, որ վերջին 2-3 օրը մթնոլորտի շրջանառության մեջ էական փոփոխություններ եղան։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
«Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 ... +20 աստիճան, Տավուշում` +20 ... +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 - ... +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 ... +22 աստիճան»,– նշեց Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- ... +23 աստիճան տաքություն։
Նրա խոսքով` այսօրվանից սկսած Իրաքից շատ տաք օդային հոսանքներ են ներթափանցում։
Առաջիկա 10 օրը մեր տարածաշրջանը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում ու օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում կլինի։
«Մարտի 6-10–ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում և՛ ցերեկը, և՛ գիշերը կբարձրանա ևս 10-13 աստիճանով։ Մարտի 10-ին Երևանում ջերմաստիճանը կլինի +17 ... +18 աստիճան։ Հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է անամպ, առանց տեղումների, չոր եղանակ։ Հավանաբար, տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո»,– նշեց Սուրենյանը։
Գիշերային ժամերին մարտին նվազագույն ջերմաստիճանը հավանաբար կդիտվի երրորդ տասնօրյակում։ Այսպիսով, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում ցուրտ օդային ալիքի ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 7-12 աստիճան։ Լոռիում ջերմաստիճանը գիշերը հնարավոր է իջնի -6 ... -10 աստիճան, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում` -2 ... – 5, Սյունիքի հովտային գոտում` 0 ... -4, իսկ նախալեռներում` -3 ... -8 աստիճան։ Երևանում մարտ ամսվա երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կարող է դիտվել -2 ... -4 աստիճան։