00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն, որ չի արել. Միրզոյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳՆ–ին

© Sputnik / Aram Nersesyan Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2025
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ իշխանությունները նպատակ ունեն նաև Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ–ն չի ստանձնել որևէ պարտավորություն` ներառյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, որ չի կատարել։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հարցին, որ Ադրբեջանի ԱԳՆ–ից կարծիք է հնչել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով ՀՀ առաջարկների վերաբերյալ և նշվել է, որ ՀՀ–ն չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանի առաջարկները գնահատվել են ոչ պրակտիկ։
«Մենք պատրաստ ենք օր առաջ բացել բոլոր ենթակառուցվածքները, սակայն հարցն այստեղ միայն Ադրբեջանի մասին չէ. ապաշրջափակումը ավելի լայն հասկացողություն է։ Մենք Թուրքիայի հետ ունենք խոսակցություն` Գյումրի–Կարս երկաթգծի մասով, մենք մեր հերթին նաև նպատակ ունենք Ադրբեջանի ենթակառուցվածքների միջոցով կապ հաստատել Կենտրոնական Ասիայի, Չինաստանի հետ»,– հայտարարեց Միրզոյանը։
Լիլիթ Մինասյանը, շարունակելով նախարարի խոսքը, նշելց. «Կենտրոնական Ասիա ասելով հիշեցի վերջերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում նա շեշտում էր, որ ՀՀ–ն չի համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է(նշենք, որ Չինաստանը Կենտրոնական Ասիայի պետություն չէ–խմբ.)»։
Արարատ Միրզոյանը նշեց, որ Չինաստանի հետ ՀՀ իշխանությունների համագործակցությունը ընդգրկում է տարբեր ոլորտներ։
Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան
«Ձեր նշած անձը (Ռոբերտ Քոչարյանը–խմբ.) կամ անտեղյակությունից, կամ իրողությունները շարունակաբար խեղաթյուրելեով կամ իրականությունը սև գույնով ներկելու մոլուցքից է նման գնահատական տվել»,– ասաց Միրզոյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են նաև բարձրաստիճան այցեր Չինաստան ու Հնդկաստան։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել, որում առաջարկել էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար տրանսպորտային երթուղիների բացման տարբերակներ: Ի պատասխան ՝ Բաքուն մեղադրել է Երևանին պարտավորությունները չկատարելու և իրական գործընթացից ուշադրությունը շեղելու փորձի մեջ։
Լրահոս
0