https://arm.sputniknews.ru/20250304/adrbejany-haj-turqakan-haraberutjunneri-kargavvorman-harcy-patand-e-vercrel-simvonjan-86385057.html
Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան
Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը հուսով է, որ Թուրքիան, տեսնելով Հայաստանի քայլերը, ավելի հստակ կարտահայտի իր դիրքորոշումը։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T12:03+0400
2025-03-04T12:03+0400
2025-03-04T12:20+0400
աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան
հայաստան
թուրքիա
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_0:29:1600:930_1920x0_80_0_0_43df8a9cd58c904b58fd08039d3c5bb4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության։ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հոկտեմբերին Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին և շատ դրական ազդակներ է ստացել այդ հանդիպումից։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿՄայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:Դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին հայտարարել էր, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65615061_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e12ffef8dd2fb727645fa66b6bde3807.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, հայաստան, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
աժ (ազգային ժողով), ալեն սիմոնյան, հայաստան, թուրքիա, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան
12:03 04.03.2025 (Թարմացված է: 12:20 04.03.2025) ԱԺ նախագահը հուսով է, որ Թուրքիան, տեսնելով Հայաստանի քայլերը, ավելի հստակ կարտահայտի իր դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաներն էլ են հասկանում»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության։
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։
Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հոկտեմբերին Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին և շատ դրական ազդակներ է ստացել այդ հանդիպումից։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:
Դեռ 2023 թվականի դեկտեմբերին
ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին
հայտարարել էր, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։