Գյումրիում ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք
19:01 05.03.2025 (Թարմացված է: 19:33 05.03.2025)
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Հանրապետության ԿԸՀ-ի շենքը

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։
Տեղեկությունը հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Գյումրի համայնքում առաջադրվել են.
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (Վարդան Ղուկասյան)
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան)
«Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան)
«Մեր քաղաքը» դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները (Մարտուն Գրիգորյան)
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան)
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները (Կարեն Սիմոնյան)
«Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները (Լևոն Բարսեղյան)
Փարաքար համայնքում առաջադրվել են.
«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները (Վալոդյա Գրիգորյան)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Լյուդվիդ Գյուլնազարյան)
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Դավիթ Մինասյան)
«Կայունություն» կուսակցություն (Գոռ Սարիբեկյան)
Առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է, հավելել են ԿԸՀ-ից։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։
Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։