00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Поле битвы: история
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Что прокладывает путь к большой войне?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ եղանակ է սպասվում մարտ ամսին. Սուրենյանը հայտնեց կանխատեսումներում փոփոխության մասին

© Sputnik / Asatur Yesayants «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք` ամսվա սկզբում հայտարարվեց, որ մարտին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը նորմայի սահմաններում են լինելու։
Սուրենյանը հայտնեց, որ վերջին 2-3 օրը մթնոլորտի շրջանառության մեջ էական փոփոխություններ եղան։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր Ազորյան ցիկլոնը տարածվել է ամբողջ Եվրոպայով, այժմ էլ հասել է Հայաստան և Կովկասյան տարածաշրջան։
«Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 ... +20 աստիճան, Տավուշում` +20 ... +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 - ... +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 ... +22 աստիճան»,– նշեց Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- ... +23 աստիճան տաքություն։
Նրա խոսքով` այսօրվանից սկսած Իրաքից շատ տաք օդային հոսանքներ են ներթափանցում։
Առաջիկա 10 օրը մեր տարածաշրջանը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում ու օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացում կլինի։
«Մարտի 6-10–ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում և՛ ցերեկը, և՛ գիշերը կբարձրանա ևս 10-13 աստիճանով։ Մարտի 10-ին Երևանում ջերմաստիճանը կլինի +17 ... +18 աստիճան։ Հանրապետության ողջ տարածքում հաստատվելու է անամպ, առանց տեղումների, չոր եղանակ։ Հավանաբար, տեղումներ կդիտվեն մարտի 16-ից հետո»,– նշեց Սուրենյանը։
Գիշերային ժամերին մարտին նվազագույն ջերմաստիճանը հավանաբար կդիտվի երրորդ տասնօրյակում։ Այսպիսով, Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում ցուրտ օդային ալիքի ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 7-12 աստիճան։ Լոռիում ջերմաստիճանը գիշերը հնարավոր է իջնի -6 ... -10 աստիճան, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում` -2 ... – 5, Սյունիքի հովտային գոտում` 0 ... -4, իսկ նախալեռներում` -3 ... -8 աստիճան։ Երևանում մարտ ամսվա երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կարող է դիտվել -2 ... -4 աստիճան։
Լրահոս
0