00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՄԻԵԴ-ից կանոնավոր տվյալներ է պահանջում Բաքվում գերիների վերաբերյալ․ Կիրակոսյան

© Sputnik / Aram NersesyanՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բաքվում «դատավարության» մասնակիցների առողջական վիճակի մասին վերջին տվյալները ստացվել են փետրվարի սկզբին։ Հայկական կողմը հետևում է այդ պահից հրապարակվող բոլոր լուսանկարներին ու տեսանյութերին և դրանց վրա հրավիրում է ՄԻԵԴ-ի ուշադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայաստանը շարունակում է աշխատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ պահանջելով պարբերաբար տվյալներ տրամադրել Բաքվում պահվող գերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Նա հստակեցրեց, որ ՄԻԵԴ-ին Հայաստանի պահանջները վերաբերում են ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև պահվող մյուս անձանց, ընդ որում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին:
Կիրակոսյանը հավելեց, որ այդ իրավական գործընթացը վերջին մի քանի ամիսներին է տեղի ունենում։
«Այդ, այսպես կոչված, դատական գործընթացների հետ կապված մենք միջպետական բողոք ենք ներկայացրել դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, երբ հայաթափվում էր Լեռնային Ղարաբաղը։ Այնուհետև ներկայացրել ենք 2-րդ բողոք, որը ներառել է կոնկրետ գերիների և պահվող անձանց հարցը», - ասաց նա։
2024 թվականի դեկտեմբերին ավարտվել է տվյալ բողոքի վերաբերյալ դատական նամակագրության փուլը, որից հետո ՄԻԵԴ-ը Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել է միջանկյալ միջոցներ։ Այդ որոշումների շրջանակներում Հայաստանը պարբերաբար հաշվետվություններ է ստանում գերիների առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ, որոնք այնուհետև փոխանցվում են նրանց հարազատներին:
Վերջին տվյալները ստացվել են փետրվարի սկզբին։ Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմն ուշադրությամբ ուսումնասիրում է գերիներին վերաբերող բոլոր հրապարակումները, լուսանկարներն ու տեսանյութերը և դրանք հանձնում Եվրոպական դատարան:
Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ասել է` ինչ պետք է անի Փաշինյանը գերիներին փրկելու համար
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն
Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0