00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:32
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանի փաստաբանն ասել է` ինչ պետք է անի Փաշինյանը գերիներին փրկելու համար

© AP Photo / Kirsty WigglesworthՋարեդ Գենսեր
Ջարեդ Գենսեր - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025
Բաժանորդագրվել
Գենսերի կարծիքով` ՀՀ վարչապետը կարող է անմիջապես դիմել Ադրբեջանին, նաև միջազգային գործընկերների օգնությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր գործողությունների ցանկը, որոնք կարող էին նպաստել Բաքվում պահվող գերիների ազատ արձակմանը։
X սոցցանցի (նախկին Twitter) իր գրառման մեջ Գենսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ին և նախարար Արարատ Միրզոյանին՝ Ռուբեն Վարդանյանին, Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիներին և քաղբանտարկյալներին աջակցելու համար։ Սակայն, նրա խոսքով, Փաշինյանը կարող է շատ ավելին անել։
«Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը», – գրել է Գենսերը՝ ներկայացնելով մի շարք կոնկրետ քայլեր, որոնք կարող էր ձեռնարկել ՀՀ վարչապետը։
Փաշինյանը, Գենսերի խոսքով, կարող է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, որում առաջնահերթ կանվանի քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը և կշեշտի, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նա նաև կարող է մամուլի ասուլիս հրավիրել, հոդված հրապարակել միջազգային առաջատար հրատարակությունում և պարբերաբար հայտարարություններ անել՝ իրավիճակի զարգացմանը զուգընթաց:
Վարչապետն ու ԱԳ նախարարը կարող էին հանդիպել գերիների ընտանիքների հետ, իրենց աջակցությունը հայտնել նրանց ու խնդիրը բարձրաձայնել միջազգային մակարդակով։ Նրանք կարող էին նաև դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների մասնակցությամբ նիստերին, խնդրել Բաքվում դեսպանատներ ունեցող Հայաստանի դաշնակիցներին ներկայացուցիչներ ուղարկել այնտեղ, ինչպես նաև դիմել Ադրբեջանին` խնդրելով թույլ տալ Հայաստանի կառավարության դիտորդներին մասնակցել այդ «դատավարություններին»:
Անտանելի է այդ ցավը տեսնելը. Նուբար Աֆեյանը Հայաստանին կոչ է արել օգնել Ռուբեն Վարդանյանին
Փաշինյանը կարող էր հատուկ ներկայացուցիչ ուղարկել Բաքու՝ քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման հարցով մարդասիրական ալիք բացելու համար։ Բացի այդ, հնարավոր է պայմանավորվել Շվեյցարիայի հետ Բաքվում իրենց դեսպանատանը հայկական շահերի բաժնի ստեղծման շուրջ, նույնիսկ եթե ռազմագերիների հարցը չներառվի խաղաղության համաձայնագրում, պնդել նրանց ազատ արձակել պայմանագրի ստորագրումից առաջ կամ դրան զուգահեռ։
Գենսերը կարծում է, որ ՀՀ վարչապետը կարող էր գերիների ազատ արձակման գործընթացին ներգրավել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասին։
ՀՀ կառավարությունը կարող էր շարունակել դատական ​​գործընթացները ՄԱԿ–ի միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, ինչպես նաև դիմել Միջազգային քրեական դատարան` խնդրելով նախաքննություն սկսել 120 000 հայ քրիստոնյաների` Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանման գործով։
Հայաստանը կարող էր կոչ անել համաշխարհային կրոնական կազմակերպություններին` աջակցել հայ քրիստոնյաներին հալածելու խնդրի լուծմանը։
Հնարավոր քայլերի թվում` հալածյալ քրիստոնյաների պաշտպանության հարցերով հատուկ բանագնացի նշանակում, 80 երկրների կողմից ստորագրած միջպետական ​​հարաբերություններում կամայական կալանքի դեմ պայքարի հռչակագրին միացում, ինչպես նաև խնդրանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկին` նպաստել ռազմագերիների և բանտարկյալների ազատ արձակմանը մարդասիրական հիմունքներով:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն
Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0