https://arm.sputniknews.ru/20250304/es-da-gnahatum-em-vorpes-sadranq-alen-simvonjany-vardan-oskanjani-arajarki-masin-86381209.html
Ես դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
Ես դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահի խոսքով՝ եթե գերիների վերադարձի համար տեսանելի քայլեր արվեն, միգուցե նրանք երբևէ չվերադառնան։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T11:41+0400
2025-03-04T11:41+0400
2025-03-04T11:50+0400
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
վարդան օսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82810188_0:0:1600:901_1920x0_80_0_0_4bb48fa33d117bbf1a6d474782342e35.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սադրանք է անվանում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։Փետրվարի 27-ին իր տեսաուղերձում Օսկանյանն ասել էր, թե պահանջում է՝ Փաշինյանը հայտարարություն անի այն մասին, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 150-ից ավելի հաստատված գերիներ են եղել, որոնցից շատերին հնարավոր է եղել բանակցություններով և տարբեր միջնորդների օգնությամբ հետ բերել։Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գերիներին վերադարձնելու համար տեսանելի քայլեր չեն արվում, ԱԺ նախագահը նշեց՝ եթե տեսանելի քայլեր արվեն, այդ գերիները կարող է՝ երբևիցե չվերադառնան։Հերոսական կեցվածք․ Շարմազանովը՝ Բաքվի դատարանում Բակո Սահակյանի ցուցմունքի մասինՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա. Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով։Նա պնդում է՝ որևէ միջազգային խոսակցություն՝ անկախ դրա թեմայից ու բովանդակությունից, չի ընթանում առանց գերիների հարցի բարձրաձայնման։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82810188_177:0:1600:1067_1920x0_80_0_0_7e34d9bdd72520719adb9ab259ef9a89.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, վարդան օսկանյան
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, վարդան օսկանյան
Ես դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Օսկանյանի առաջարկի մասին
11:41 04.03.2025 (Թարմացված է: 11:50 04.03.2025) ԱԺ նախագահի խոսքով՝ եթե գերիների վերադարձի համար տեսանելի քայլեր արվեն, միգուցե նրանք երբևէ չվերադառնան։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սադրանք է անվանում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։
«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ծանոթ չէ ԱԳ նախկին նախարարի հայտարարությանը։
Փետրվարի 27-ին իր տեսաուղերձում
Օսկանյանն ասել էր, թե պահանջում է՝ Փաշինյանը հայտարարություն անի այն մասին, որ դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ 150-ից ավելի հաստատված գերիներ են եղել, որոնցից շատերին հնարավոր է եղել բանակցություններով և տարբեր միջնորդների օգնությամբ հետ բերել։
«Հիմա մնացել է հաստատված 23 հաստատված հոգի, որոնցից 11-12-ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գերիներին վերադարձնելու համար տեսանելի քայլեր չեն արվում, ԱԺ նախագահը նշեց՝ եթե տեսանելի քայլեր արվեն, այդ գերիները կարող է՝ երբևիցե չվերադառնան։
ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա. Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով։
«Մենք շահագրգիռ ենք, ու որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որևէ մի մարդ, որը Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում հանդիսանում է ամբաստանյալ, մեզ համար համարվում է անցանկալի անձ։ Նրանք մեր հայրենակիցներն են, նրանց վերադարձի համար բոլոր քայլերը արվել են և արվելու են»,- ասաց Սիմոնյանը։
Նա պնդում է՝ որևէ միջազգային խոսակցություն՝ անկախ դրա թեմայից ու բովանդակությունից, չի ընթանում առանց գերիների հարցի բարձրաձայնման։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը
կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։