https://arm.sputniknews.ru/20250303/qaghaqakan-vorvoshumy-ka-zhamanaki-harc-e-eghvojany-amn-masnagitakan-khmbi-hh-zhamanman-masin-86349835.html
Քաղաքական որոշումը կա, ժամանակի հարց է. Եղոյանը` ԱՄՆ մասնագիտական խմբի՝ ՀՀ ժամանման մասին
Քաղաքական որոշումը կա, ժամանակի հարց է. Եղոյանը` ԱՄՆ մասնագիտական խմբի՝ ՀՀ ժամանման մասին
Sputnik Արմենիա
Արման Եղոյանի կարծիքով` ԱՄՆ–ում հեռացող ադմինիստրացիան իր հեռանալուց մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող ստորագրել այլ պետության հետ`... 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T14:37+0400
2025-03-03T14:37+0400
2025-03-03T14:37+0400
արման եղոյան
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65625202_0:53:1600:953_1920x0_80_0_0_8714325097d32dafaf095c1056f80160.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Քաղաքական որոշումը կա, զուտ ժամանակի հարց է։ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱՄՆ մասնագիտական խմբի Հայաստան ժամանման ձգձգման մասին հարցը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։Այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։Ըստ Եղոյանի` ԱՄՆ–ում հեռացող ադմինիստրացիան իր հեռանալուց մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող ստորագրել այլ պետության հետ առանց արդեն իսկ եկող վարչակազմի հետ համաձայնեցման։«Այնպես որ` այդ համաձայնեցումը եղել է, մնացածն արդեն ժամանակի հարց է»,– նշեց Եղոյանը։Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65625202_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c6c2748f866377617332cb559313cf7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման եղոյան, ամն, հայաստան
արման եղոյան, ամն, հայաստան
Քաղաքական որոշումը կա, ժամանակի հարց է. Եղոյանը` ԱՄՆ մասնագիտական խմբի՝ ՀՀ ժամանման մասին
Արման Եղոյանի կարծիքով` ԱՄՆ–ում հեռացող ադմինիստրացիան իր հեռանալուց մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող ստորագրել այլ պետության հետ` առանց արդեն իսկ եկող ադմինիստրացիայի հետ համաձայնեցման։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Քաղաքական որոշումը կա, զուտ ժամանակի հարց է։ ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱՄՆ մասնագիտական խմբի Հայաստան ժամանման ձգձգման մասին հարցը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը
հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
«Հիմա կարող է լինել մեկ շաբաթ շուտ, մեկ շաբաթ ուշ, ինչ տարբերություն։ Ես չէի կենտրոնանա ժամանակի վրա, այլ կկենտրոնանայի քաղաքական կամքի վրա»,– ընդգծեց նա։
Ըստ Եղոյանի` ԱՄՆ–ում հեռացող ադմինիստրացիան իր հեռանալուց մեկ շաբաթ առաջ որևէ պայմանագիր կամ համաձայնագիր չի կարող ստորագրել այլ պետության հետ առանց արդեն իսկ եկող վարչակազմի հետ համաձայնեցման։
«Այնպես որ` այդ համաձայնեցումը եղել է, մնացածն արդեն ժամանակի հարց է»,– նշեց Եղոյանը։
Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։
Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում: