00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:45
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միանգամից վերականգնելն անհնար է». Պեսկովը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները հարաբերությունները վերականգնելու կամք են դրսևորել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ երկկողմ համաձայնագիր կնքելու ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում, գործը դրան չի հասել։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ այժմ երկու երկրներն էլ պետք է միմյանց ընդառաջ փոքր քայլեր անեն միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Վերջին տարիներին այդ հարաբերությունները շատ են տուժել, միանգամից դա վերականգնելն անհնար է, մեծ աշխատանք պետք է արվի։
«Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներն այժմ քաղաքական կամք են դրսևորել՝ վերականգնելու երկխոսությունը, որը նախկին վարչակազմի օրոք գրեթե զրոյացվել էր»,– հավելել է նա։
Մեկնաբանելով փետրվարի 25-ին Էր Ռիադում նախատեսված հանդիպման մասին արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ շփումները կլինեն ԱԳՆ-ի գծով՝ փորձագիտական մակարդակով։
Խոսելով օգտակար հանածոների արդյունահանման համատեքստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության մասին՝ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, իսկ Ռուսաստանը բաց կլինի համագործակցության համար, երբ ժամանակը գա։
Հնարավոր նախագծերի հերթը կհասնի այն ժամանակ, երբ կարգավորվի Ուկրաինայի հարցը։ Պեսկովի խոսքով` Մոսկվան տեսնում է, որ ԱՄՆ-ն ավելի հավասարակշռված դիրք է զբաղեցնում, ինչն օգնում է ուկրաինական իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը քննադատել է Բրյուսելի հայտարարությունները՝ նշելով, որ Եվրամիությունը հեռու է Ուկրաինայի հարցում հավասարակշռված մոտեցումից, սակայն դա կարող է փոխվել ԱՄՆ-ի հետ շփումներից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Լրահոս
0