https://arm.sputniknews.ru/20250303/inchu-amerikaci-maqsavvornern-der-chen-zhamanel-erevan-ag-pvokhnakharary-bacatrec-pattshary-86340259.html
Ինչո՞ւ ամերիկացի մաքսավորները դեռ չեն ժամանել Երևան. ԱԳ փոխնախարարը բացատրեց պատճառը
Ինչո՞ւ ամերիկացի մաքսավորները դեռ չեն ժամանել Երևան. ԱԳ փոխնախարարը բացատրեց պատճառը
Sputnik Արմենիա
Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ ամերիկացիների հետ պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել։ 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T12:43+0400
2025-03-03T12:43+0400
2025-03-03T16:47+0400
պարույր հովհաննիսյան
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82694499_0:0:1600:900_1920x0_80_0_0_119d9cc915968bde5127596f47aa466f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետները մինչ օրս դեռ Հայաստան չեն ժամանել, պատճառը Սպիտակ տանը վարչակազմի փոփոխությունն է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը հայտարարեց, որ Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/05/82694499_138:0:1338:900_1920x0_80_0_0_b6e40b6bbd8a847b037a8c252c07574b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պարույր հովհաննիսյան, ամն, հայաստան
պարույր հովհաննիսյան, ամն, հայաստան
Ինչո՞ւ ամերիկացի մաքսավորները դեռ չեն ժամանել Երևան. ԱԳ փոխնախարարը բացատրեց պատճառը
12:43 03.03.2025 (Թարմացված է: 16:47 03.03.2025) Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ ամերիկացիների հետ պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետները մինչ օրս դեռ Հայաստան չեն ժամանել, պատճառը Սպիտակ տանը վարչակազմի փոփոխությունն է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության
կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ
Ռաֆայել Գևորգյանը հայտարարեց, որ Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։
Ինչպես այսօր նշեց Հովհաննիսյանը` հունվարին ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել, իսկ ժամկետների վերաբերյալ պետք է հաշվի առնել Վաշինգտոնում թիմի փոփոխությունը: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ հարևան Իրանի հետ ևս այս հարցը համաձայնեցված է։
Հիշեցնենք, որ Երևանի և Վաշինգտոնի ստորագրած փաստաթուղթն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ, որտեղ ամերիկացիները մտադիր են «աջակցել» Հայաստանին: Դրանք են՝ տնտեսությունը (ներառյալ էներգետիկան և նորարարությունը), պաշտպանությունը, անվտանգությունը, ժողովրդավարության զարգացումը և արդարադատությունը։ Այսպես, համագործակցության բաղադրիչներից մեկը կլինի սահմանային անվտանգությունը և համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Դրա շրջանակում Հայաստան պետք է ժամանեին մաքսային և սահմանային հսկողության խումբը՝ սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով։
Մեկնաբանելով ստորագրումը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա Երևանի սուվերեն որոշումն է. Ռուսաստանն իր կողմից գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շարունակելու է զարգացնել դրանք: Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ–ն երբեք կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում: