00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
10:38
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
54 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը

© PhotoԲակո Սահակյանը, Լևոն Մնացականյանն ու Արայիկ Հարությունյանը
Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանն ու Արայիկ Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ևս երկու գերիներ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին 7 ղեկավարների և ևս 8 հայ գերիների շինծու դատավարությունը։
© PhotoԱրցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (3 марта 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև երկու գերիներ՝ Էրիկ Ղազարյանն ու Վասիլի Բեգլարյանը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Լևոն Մնացականյանը իբրև թե խոսել է նաև 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։
© PhotoԲակո Սահակյանը, Լևոն Մնացականյանն ու Արայիկ Հարությունյանը
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (3 марта 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանն ու Արայիկ Հարությունյանը
Նշենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօր Բաքվի հերթական շինծու դատավարության ժամանակ ցուցմունք է տվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել։
Կրկին ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանն իբր հայտարարել է, թե տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների մասին, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Հարությունյանի խոսքով՝ ինքը «նոր մարդ» է եղել և 2020 թվականի ամռանը սկսել է այցելել առաջնագիծ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Հարությունյանն իբր նշել է, որ բանակի մասին ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրել է հայկական «մամուլի ծառայությունը» (թե կոնկրետ որ կառույցի մասին է խոսքը, չի հստակեցվում, -խմբ.): Նա իբր նաև խոստովանել է, որ այն ժամանակ մի քանի հրապարակային հայտարարություններ է արել (որոնք տեղադրվել են սոցցանցի իր էջում), ինչի համար հիմա զղջում է։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 6-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0