00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
12:14
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում պահվող հայերը պետք է ազատ արձակվեն․ ՄԱԿ-ում մարդու իրավունքների բարձր հանձնակատար

© AP Photo / Hadi MizbanՎոլկեր Տյուրկ
Վոլկեր Տյուրկ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Տյուրկը շեշտել է, որ ուշադրությամբ հետևում են երկու երկրների միջև ընթացող խաղաղության շուրջ բանակցություններին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Ադրբեջանում պահվող էթնիկ հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ինչպես հայտնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչությունը, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Կանխել հնարավոր աղետը. ակցիա Կարմիր խաչի գրասենյակի մոտ՝ ի աջակցություն հայ գերիների
«Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»,- ասել Տյուրկը՝ իր կողմից ներկայացվող համապարփակ զեկույցում հատուկ անդրադարձ անելով Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ ազգությամբ հայերի հիմնախնդրին։
Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։ Նա հույս է հայտնել, որ դրանք կբերեն «ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին»։ Հավելել է, որ իրենք պատրաստ են աջակցել գործընթացին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0