00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
23:30
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանխել հնարավոր աղետը. ակցիա Կարմիր խաչի գրասենյակի մոտ՝ ի աջակցություն հայ գերիների

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցների խոսքով` ԿԽՄԿ և մյուս միջազգային կառույցները պետք է անպայման միջամտեն` պարզելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Այս պահին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվում` ի աջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների։
«Մեր խնդրանքն ու կոչն է Կարմիր խաչին, որ նրանք անհապաղ այց կատարեն Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին, փորձեն կանխել հնարավոր աղետը, որովհետև խոշտանգումների փաստերն ակնհայտ են»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն Նարինե Աղաբալյանը։
Նա ընդգծեց, որ ԿԽՄԿ և մյուս միջազգային կառույցները, ովքեր ունեն նման մանդատ և իրավասություն, պետք է անպայման միջամտեն` պարզելու հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։
«Ռուբեն Վարդանյանը սիրում է կրկնել, որ կյանքի հակառակ կողմը մահը չէ, այլ անտարբերությունը, այդ անտարբերությունը պետք է թոթափի յուրաքանչյուր ոք և իր ձայնով ուժեղացնի այդ ճնշումը թե՛ իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների վրա»,–ասաց Աղաբալյանը։
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր հերթին նշեց, որ հայ գերիների հարցում առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, 2–րդ պատասխանատուն` ՀՀ իշխանությունները։
© SputnikԱրտակ Բեգլարյան
Артак Бегларян на акции протеста у офиса МККК по вопросу армянских пленных в Баку (3 марта 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Արտակ Բեգլարյան
«Առաջին հերթին ՀՀ իշխանություններից պիտի պահանջենք, և քանի նրանք երևացող և չերևացող բոլոր միջոցներով ճնշում չեն գործադրում Ադրբեջանի և միջազգային կառույցների վրա, մենք արդյունք չենք ստանա»,–ասաց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ անթույլատրելի է թիրախավորել գերիներին։ ՀՀ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի «թթու խոսք» ասել գերիների հասցեին։
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ այսօր Բաքվում դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև դատվում է միջազգային իրավունքը։
© SputnikԼարիսա Ալավերդյան
Лариса Алавердян на акции протеста у офиса МККК по вопросу армянских пленных в Баку (3 марта 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Լարիսա Ալավերդյան
«Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես։ Այստեղ մենք եկել ենք, քանի որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն պատշաճ քայլեր չի անում, այլ իր հնչեցրած բոլոր հայտարարություններն ուղղակի սպասարկում են հայերի նկատմամբ ցեղասպան թուրք-ադրբեջանական քաղաքականությունը»,-ասաց Ալավերդյանը։
Նա ընդգծեց՝ ակնկալում է, որ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը կանի ամեն ինչ, որ ԿԽՄԿ ղեկավարությունը օր առաջ կարողանա փրկել մահապարտի կարգավիճակում գտնվող հայ գերիներին։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները համապատասխան բովանդակությամբ նամակ հանձնեցին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին։
Նշենք, որ օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ փետրվարին այցելել է Բաքվում պահող հայ գերիներին։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Լրահոս
0