https://arm.sputniknews.ru/20250227/ruben-vardanjani-demqin-grvats-e-te-inch-e-teghi-unenum-baqvi-bantum-andranik-qvocharjan-86204230.html
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտում. Անդրանիկ Քոչարյան
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտում. Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել հայ գերիների նկատմամբ խոշտանգումները։ 27.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-27T15:54+0400
2025-02-27T15:54+0400
2025-02-27T16:16+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
ռուբեն վարդանյան
ադրբեջան
նիգերիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062516_0:44:1497:886_1920x0_80_0_0_42c3a67b27c1748c793947bb841daa83.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արցախի նախկին պետնախարարի և ադրբեջանական գերության մեջ գտնվող մյուս անձանց աղմկահարույց լուսանկարները։Երեկ` փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։Պատգամավորի խոսքով` Ադրբեջանում իրականացվող «դատավարության» ընթացքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերից երևում է, որ Բաքվի բանտերում մարդկանց խոշտանգում են։ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել հայ գերիների նկատմամբ խոշտանգումները։«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք իրականացրել ենք փոխանակում գերին գերու հետ, անգամ` գերին դիակի հետ։ Այն ժամանակ դա հնարավոր էր։ Հիմա էլ պարոն Աբազյանը (ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան) իր համապատասխան հանձնաժողովների հետ քննարկելուց պետք է հասնի նրան, որ փոխանակման մեջ ներառվի ոչ միայն զոհվածների, այլև ողջերի խնդիրը»,– ասաց Քոչարյանը։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
նիգերիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/18/69062516_166:0:1497:998_1920x0_80_0_0_e6a26dae54c1027441b2dbbcffeba9d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, ռուբեն վարդանյան, ադրբեջան, նիգերիա
հայաստան, անդրանիկ քոչարյան, ռուբեն վարդանյան, ադրբեջան, նիգերիա
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտում. Անդրանիկ Քոչարյան
15:54 27.02.2025 (Թարմացված է: 16:16 27.02.2025) Պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել հայ գերիների նկատմամբ խոշտանգումները։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արցախի նախկին պետնախարարի և ադրբեջանական գերության մեջ գտնվող մյուս անձանց աղմկահարույց լուսանկարները։
Երեկ` փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ
Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից
հացադուլ է սկսել։
Պատգամավորի խոսքով` Ադրբեջանում իրականացվող «դատավարության» ընթացքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերից երևում է, որ Բաքվի բանտերում մարդկանց խոշտանգում են։
«Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է կատարվում իրենց հետ Բաքվի բերդում։ Մենք ունեցել ենք ընկերներ առաջին պատերազմից հետո, որոնք եղել են Բաքվի բերդում` Սամվել Բաբայանը, Մանվել Գրիգորյանը, Նազիկ Գրիգորյանը, բայց այն ժամանակ Սովետական Միություն կար, ու նրանք ինչ–որ չափով պաշտպանված էին։ Նրանք տարբեր մարդկանց հետ փոխանակվել են»,– ասաց Քոչարյանը։
ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել հայ գերիների նկատմամբ խոշտանգումները։
«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք իրականացրել ենք փոխանակում գերին գերու հետ, անգամ` գերին դիակի հետ։ Այն ժամանակ դա հնարավոր էր։ Հիմա էլ պարոն Աբազյանը (ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան) իր համապատասխան հանձնաժողովների հետ քննարկելուց պետք է հասնի նրան, որ փոխանակման մեջ ներառվի ոչ միայն զոհվածների, այլև ողջերի խնդիրը»,– ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: