https://arm.sputniknews.ru/20250227/mtahvogich-teghekutjunner-en-stacvel-ruben-vardanjani-khvoshtangman-masin-mip-86195129.html
Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ
Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ
Sputnik Արմենիա
Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։ 27.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-27T11:57+0400
2025-02-27T11:57+0400
2025-02-27T13:23+0400
ռուբեն վարդանյան
հհ միպ
անահիտ մանասյան
խոշտանգում
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86196575_0:0:1600:900_1920x0_80_0_0_081b3b20e6caab8b1a09a161aa09bbcf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik․ Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը:Նա նշեց, որ ՄԻՊ լիազորությունների շրջանակներում շարունակվում են համապատասխան քայլեր իրականացվել։ՄԻՊ-ն ընդգծում է, որ շարունակում է խնդիրը բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարների շրջանում և կոչ անում բոլոր դերակատարներին շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկել խնդրի հասցեավորման ուղղությամբ։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1b/86196575_144:0:1344:900_1920x0_80_0_0_04f362dc7f10c20c154902b9e06bff8d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, հհ միպ, անահիտ մանասյան, խոշտանգում, հայտարարություն
ռուբեն վարդանյան, հհ միպ, անահիտ մանասյան, խոշտանգում, հայտարարություն
Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ
11:57 27.02.2025 (Թարմացված է: 13:23 27.02.2025) Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik․ Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը:
Նա նշեց, որ ՄԻՊ լիազորությունների շրջանակներում շարունակվում են համապատասխան քայլեր իրականացվել։
«Հաշվի առնելով հարցի զգայունությունը և պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ վերոնշյալ գործընթացների վերաբերյալ այլ մանրամասները հրապարակայնորեն ներկայացնելն այս պահին նպատակահարմար չենք համարում»,- ասաց Ասլանյանը։
ՄԻՊ-ն ընդգծում է, որ շարունակում է խնդիրը բարձրաձայնել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարների շրջանում և կոչ անում բոլոր դերակատարներին շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկել խնդրի հասցեավորման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: