https://arm.sputniknews.ru/20250224/baqvum-shintsu-datavarutjun-e-yntanum-hajastani-23-qaghaqacu-handep-hh-artgvortsnakharar-86098934.html
Բաքվում շինծու դատավարություն է ընթանում Հայաստանի 23 քաղաքացու հանդեպ. ՀՀ արտգործնախարար
Բաքվում շինծու դատավարություն է ընթանում Հայաստանի 23 քաղաքացու հանդեպ. ՀՀ արտգործնախարար
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T16:34+0400
2025-02-24T16:34+0400
2025-02-24T16:58+0400
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
արարատ միրզոյան
ռուբեն վարդանյան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86097794_0:0:1600:900_1920x0_80_0_0_7d11af436db4cbb1afc283523d894a2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նրա խոսքով` չնայած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն` Հայաստանի արևելյան հարևանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ՀՀ–ն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցովՆա հիշեցրել է, որ դեռ 1 տարի առաջ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը խորհրդին տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ը 2 խումբ է ուղարկում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար էթնիկ հայերի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:Նրա խոսքով` Հայաստանը ելնում է ռազմավարական պայմանավորվածություն ձևավորելու անհրաժեշտությունից, որը թույլ կտա կարգավորել հիմնական հարցերը։ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ կառուցողական պատասխանը և հետագա փոխգործակցությունը, ինչպես նաև երկու կողմերի քաղաքական կամքի դրսևորումը էական ներդրում կունենան տարածաշրջանում նոր դարաշրջանի հռչակման գործում:Միրզոյանը հավլել է, որ այս համատեքստում Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի ինստիտուտցիոնալ խաղաղություն։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86097794_250:0:1450:900_1920x0_80_0_0_6ea4e16f2c775f14529e4712eb0472d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, արարատ միրզոյան, ռուբեն վարդանյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատ, դատարան, խաղաղություն
հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, արարատ միրզոյան, ռուբեն վարդանյան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատ, դատարան, խաղաղություն
Բաքվում շինծու դատավարություն է ընթանում Հայաստանի 23 քաղաքացու հանդեպ. ՀՀ արտգործնախարար
16:34 24.02.2025 (Թարմացված է: 16:58 24.02.2025) Արարատ Միրզոյանի խոսքով` Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում կամայականորեն կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հենց հիմա շինծու դատավարություններ են ընթանում 23 հայ քաղաքացու նկատմամբ, որոնք կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում։ Ընդ որում, ամբողջությամբ խախտվում են պատշաճ դատավարության նորմերն ու երաշխիքները»,– նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով` չնայած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն` Հայաստանի արևելյան հարևանը վիճարկում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նա հիշեցրել է, որ դեռ 1 տարի առաջ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը խորհրդին տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ը 2 խումբ է ուղարկում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար էթնիկ հայերի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
«Մենք կարծում ենք, որ այդ առաքելության արձանագրած արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման աշխատանքներում։ Մենք մի քանի առաջարկ ենք ուղարկել Ադրբեջանին, այդ թվում` խաղաղության համաձայնագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, փոխադարձ զենքի վերահսկման և ստուգման մեխանիզմների համատեքստում, ինչպես նաև այլ հարցերի շուրջ»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանը ելնում է ռազմավարական պայմանավորվածություն ձևավորելու անհրաժեշտությունից, որը թույլ կտա կարգավորել հիմնական հարցերը։ Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ կառուցողական պատասխանը և հետագա փոխգործակցությունը, ինչպես նաև երկու կողմերի քաղաքական կամքի դրսևորումը էական ներդրում կունենան տարածաշրջանում նոր դարաշրջանի հռչակման գործում:
Միրզոյանը հավլել է, որ այս համատեքստում Երևանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և շարժվել դեպի ինստիտուտցիոնալ խաղաղություն։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: